«ար»–ից, իսկ ռ-ն հին «արար»–ից։
Այս կարգի կազմություններ են «պայծառ, կայտառ, պայտառ» բառերը, որ պետք է վերականգնել իբր «պայծ-արար, կայտ-արար, պայտ-ա-րար»։ Այս բառերի առաջին բաղադրիչները մնացած են ժողովրդի բերանում, բայց օրինապես սղված ձևով։ Դրանցից «պայտ»-ը մոռացված է շատ տեղ։ Իսկ «պայծ»–ը դարձած է «պէծ» և «կայտ»–ը «կէտ»։ «Պէծ» նշանակում է խարույկի վառ ցայտ, «պէծին տալ» - նշանակում է փայլել։ Աշխույժ երեխայի համար ասում են «կրակ ու պէծ է»։ Իսկ «կէտ», որ է «կայտ», նույն է, թե «կայթ», այսինքն ցատկել, տրտինգ տալ։ Հովհ. Թումանյանը իր «Պողոս-Պետրոս» լեգենդի մեջ աշխույժ ու կայտառ հորթերի մասին գրում է․
Կէտ առին փախան, ընկան սար ու ձոր
Անհանգիստ հորթեր, ամառուան շոգ օր,
«Կէտ–արին»–այսինքն կայտ արին, ձատկրտելով, տրտինգ տալով փախան։ Այսպես ուրեմն․ «պայծառ» - նշանակում է կայծ անող, պէծին տվող, իսկ «կայտառ» - կոյտ անող, ցատկրտող, տրտինգ տվող։ Սրանից հետո պարզ է և «պայտառ» բառի բուն իմաստը, որ նշանակում է պայտ անող, այսինքն՝ շինող։ Այս հիման վրա ձիմ–ի–ար․–ձմեր և ձիմ-ի-արար-ձմեռ նշանակում․են ձիմ-ի անող։
Արդեն ուրիշ անգամ («Հայրենիք» ամսագիր, 1928, № 6) ես պարզած եմ իմ տեսությունը մեր սեռական հոլովի կազմության մասին։ Ես ապացուցած եմ, որ մեր սեռական հոլովը մեր ուղղականն է, միայն տարբեր շեշտադրությամբ։ Այս տեսության համաձայն մեկնենք «ձիւն» ու «ձմեռն» բառերի սեռական ձևերը, որ են «ձեան» և «ձմերան»։
Տեսանք, որ «ձմեռն» բառի հնագույն ձևերից մեկն էր «ձմերան»։ Այս ձևը շեշտված էր իբր - «ձմերան», որի հետևանքով առաջին և վերջին անշեշտ ձայնավորները սղած են և բառը ստացած է «ձմեռն» ձևը, որ մեր ուղղականն է։ Սեռականի մեջ միևնույն հին ձևը շեշտն առնում էր վերջին վանկի վրա, իբր ---՛, որի պատճառով սղած է առաջին վանկը և բառը դարձած է «ձմերան»։ Այս ձևի առաջին սուղ վանկը թույլ շեշտ ունի, միջին վանկն անշեշտ է և վերջինը զորեղապես շեշտված։ Այս պատճառով հետագայում միջին վանկն ևս սղած է ու կորած, և հին սեռականը մեզ երևում է իբր «ձմ(ե)րան․–ձմրան»։
Այս երևույթը մշտապես եղած է մեր լեզվի մեջ․ դրա ապացույցն են