երբեմն «ցիւ» կամ «ծիւ» կերպարանքը, բայց գրաբարի հիմքը կազմող բարբառի մեջ արտաբերվեր իբր «ձիւ», ինչպես «ծնկել» արտաբերված է նաև իբր «ձնգել» և «ցելել»ը– «ձլել»։
Արդ այս արմատը մենք գտնում ենք վրացերենի մեջ, որ է ցիւ (վ) և ցիւ-ի և նշանակում է ցուրտ, սառն, պաղ։ Իր կրկնավորն է ցիվցիվի, որ նշանակում է պաղ-պաղ, ցուրտ-ցուրտ Օրինակ ցիվցիվի ծղալի - պաղ-պաղ ջուր, սառ ջուր։ Անհնարին չէ, որ վրացերենի մեջ պահված լինի այս արմատի վաղեմի ցիմ և ցիմ-ի ձևերը, որ պիտի կշռեին մեր ձիմ և ձիմ-ի արմատներին։ Բառ-գիրք չունեմ ենթադրությունս ստուգելու համար։ Հայերենի մեջ այս արմատը կարող էր հնչել իբր ծիւ, և իրոք մենք տեսանք, որ Ղարաբաղ և այլուր ասում են ծիւն, կարող էր հնչել և ձիւ, ինչ որ իրոք տեսնում ենք գրաբարի և նոր բարբառներից շատերի մեջ։
Այս հաշվումով ուրեմն «ձիւն», որ է «ձիւան», նույն է թե ցիւ-ան, այսինքն ցիւ անող, հետևապես ցուրտ անող, պաղ անող, սառնարար։ Իսկ «ձիմ-ի-ար-ան», որ է «ձմեռն», նույն է, թե ցիւ-ի-արան, այսինքն կրկին ցուրտ անող, սառ ու պաղ անող, ցրտարար։ Ահա թե ինչու «ձիւն» ու «ձմեռն» ոչ միայն արմատակից են, այլև իմաստակից են։ Ահա թե ինչու «ձմեռն» բառը պետք է տրոհել իբր «ձիմ-ի-արան», որովհետև ունինք ցիւ-ի արմատը։
Ահա նաև թե ինչու «ձմեռն» բառի ե-ը մի նախավոր իա է․ Յիմ-ի-արան։ Ահա նաև թե ինչու մեր գյուղացին այդ երկու բառերն իրար կցած է գործ ածում հաճախ, երբ ուզում է «ձմեռ» ասել․–«ձիւն–ձմեռ է», «էս ձիւն-ձմեռն ու՞ր գնամ» և այլն։
Սրանով պետք է բացատրել նաև այն հանգամանքը, որ օտարի «ձիւնը» մեզ համար «ձմեռն» է և մեր «ձմեռն» օտարի համար «ձիւն» (Համ․ հուն, xion-ձիւն, սանսկ․ him-a-ձիւն, որից hima-laya-բնավայր ձիւնի։ Նկատեք նաև, որ հուն, xeimon-ձմեռ, իսկ xeima - վատ եղանակ, փոթորիկ, մրրիկ ու նաև ցուրտ)։
Կարծում եմ այս ընտանիքի բառ է և վրացերեն ծվիմ-ա, որ նշանակում է անձրև։ Այս բառը ես համարում եմ մի վաղնջական ձևի ամփոփում, որ պետք է լիներ* ծիվիմ-ա Մեր «ձիմ–ան.–ձիւ–ան» փոփոխության հիման վրա՝ ենթադրածս *ծիվիմ-ա ձևը պետք է, որ նախևաբար եղած լիներ ծիմիմա։
Այս նոր ձևով բառը կրկնավոր է և Հ․ Աճառյանի մատնանշած հինգերորդ ձևի կազմություն ունի, այսինքն թեթևցրած է իր երկրորդ բաղադրիչը, ինչպես մեր հեղեղ, հագագ, հոպոպ բառերը, որ եղած են երբեմն հեղ-հեղ, հագ-հագ և այլն (Տե՛ս Հանդ․ Ամս․, 1889)։ Այս հիման վրա մեր