Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/298

Այս էջը հաստատված է

վերականգնած վրացերեն կրկնավոր բառն եղած է անշուշտ* ծիմ-ծիմ-ա, որից՝ *, սրանցից* ծիւ-իմ-ա, իսկ սա ծիւմ-ա։

Այստեղ մենք հանդիպում ենք մեր ձիմ և ձիւ արմատներին, բայց ոչ ց-ով, այլ ծ-ով, որ սակայն նշանակության չունի, քանի որ ձ=ծ=ց։ Վրացերենի ծիմ արմատը մնացած է մեր լեզվի մեջ․ կարծում եմ այդ արմատով է կազմված մեր ծմ-ակ բառը իբր ծիմ-ա՛կ, որ նշանակում է մի կողմից արևելյան հողմ, մյուս կողմից արև չեղած՝ շուք տեղ լեռների մեջ և վերջապես պաղուկ ու թաց ձոր։ Նկատենք մեր կողմից, որ այդ բառը նշանակում է նաև թանձր ու խոնավ անտառ։

Այսպիսով կապվում են իրար ցուրտ, խոնավ, թաց, անձրև, փոթորիկ, մրրիկ, վատ եղանակ գաղափարները։ Ձմրան գաղափարն այսպիսով ճառագայթած է տարբեր ուղղությամբ թե՛ լեզվական ձևերի և թե՛ տարընթաց գաղափարների մեջ, որ սակայն նույն արմատն ունին։

Կարող ենք ասել, որ վրացերենի ցիւ և ծիմ արմատները, որ կշռում են մեր ձիւ և ծիմ արմատներին, հնդեվրոպական են, քանի որ նույն արմատն է նաև մեր քույր լեզուների մեջ։

Չեմ ուզում փաստերից առաջ անցնել, բայց հուսով եմ ժամանակին հազարավոր փաստեր բերելու, որոնք պիտի հաստատեն, թե հայերենն ու վրացերենը մի շատ հին հնդեվրոպական լեզվի բարբառներ են։ Դարեր ու դարեր ապրելով Հայաստանի և Վրաստանի մթին ձորերում, խորին փոփոխությանց ենթարկվելով անջատորեն և շատ ուշ գրի առնվելով նրանք այսօր թվում են անհունապես տարբեր լեզուներ։ Առայժմ գոհանում եմ այս հայտարարությամբ։

Սրանով վերջանում է «ձիւն» ու «ձմեռն» բառերի հնադարյան պատմությունը։

Հայրենիք, 1929, № 2, 134-139։