Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/305

Այս էջը հաստատված է

որ համախմբեն այստեղի թարմ ուժերը, կրթեն նրանց ու պատրաստեն ծրագրածս պետական թատրոնի և թատերական վարժարանի համար իբր սկսնակ դերասաններ ու սաներ։ Այս գործը Պոլսում սկսելն ունի այն առավելությունը, որ 1) դրանով մեր և արևմտահայ ուժերն ու արվեստը շփման մեջ կդրվեն, 2) նրանց հայախոսությունը և բարեձև պահվածքը կպատվաստեն մերոնց, 3) փոխանակ պատահական անձեր հրավիրելու, հնար կունենանք լուրջ ընտրություն անելու մի բազմության միջից, 4) նրանց ապրուստի ծախսերից կազատվենք պատրաստության շրջանում և վերջապես 5) գործի հիմունքը դրած կլինենք և այս տարին ապարդյուն չի անցնի։

Թատերական գործ կազմակերպել Երևանում այս տարի, երբ թատրոնի շենքում Պառլամենտի նիստեր են լինում՝ միանգամայն անհնարին է։

Հիշյալ նպատակի համար մենք ծախս կունենանք

Հ. Հ. ըստ կարգի Պաշտոններ Ամսական 9 ամսվան
հոկտ. - հուլիս
3 ամսվան
հոկտ․- դեկտ.
1. Բեմական արվեստի դասատու և գործի վարիչ 7000 63.000 21.000
2․ Ձայնի մարզիչ 5000
12000
45000
108.000
15.000
36.000

Միանվագ ծախսեր.

ճամփու ծախս երկու հոգու մինչև Պոլիս 10.000
Բնակարանի հարդարման և այլ ծախսեր 10.000
56.000 ռ.
9 հոկտեմբերի 1819 թ., Երևան


Մինիստրների խորհրդին

Հայաստանի տերիտորիայում գտնվող տարրական դպրոցներում կարող են լինել մոտ 1000 հոգի աշակերտ, որոնք իբրև ազատագրության կռվում զոհված անձանց զավակներ, կարիք են զգում նպաստի։ Ամեն մի աշակերտ դասական պիտոյքներով ապահովելը կնստի տարեկան -140 ռ.