Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/306

Այս էջը հաստատված է
3 դասագիրք 50 ռ.
12 տետր 36 ռ.
3 մատիտ 12 ռ.
2 գրչակոթ 8 ռ.
18 գրչածայր 18 ռ.
1 նկարչ. տետր 7 ռ.
1 թանաքաման 3 ռ.
թանաք 6 ռ.
140 ռ.

Նկատի ունենալով, որ միջնակարգ դպրոցի ամեն մի աշակերտին դասական պիտույքներով ապահովելը կնստի 300 ռ. տարեկան.

6 դասագիրք 150 ռ.
24 տետր 72 ռ.
4 մատիտ 16 ռ.
2 գրչակոթ 8 ռ.
24 գրչածայր 24 ռ.
2 նկարչ. տետր 14 ռ.
1 թանաքաման 3 ռ.
թանաք 13 ռ.
300 ռ.

Եվ հաշվելով, որ 200 աշակերտ իբրև ազատագրության կռվին զոհ գնացած անձանց զավակներ, կարիք կզգան նպաստի, կպահանջվի 300 ռ. X 200 = 60.000 ռ – ընդամենը – 200.000 ռուբլի։

Հանրային կրթության և արվեստի
մինիստր
Դիվանապետ


Օրինագիծ

15 մանկապարտեզ բանալու և այդ նպատակի համար Հանրային Կրթության և Արվեստի Մինիստրության անունով 222000 ռ. վարկ բանալու մասին։

Հոդ. 1. Թույլ տալ Հանրային Կրթության և Արվեստի Մինիստրության բանալ 15 մանկապարտեզ։

Հոդ. 2. 15 մանկապարտեզի ծախսերը հոգալու համար Հանրային կրթության և արվեստի մինիստրության անունով բանալ վարկ 1) 45000 ռ. դեկտեմբեր ամսվա ընթացիկ ծախքը հոգալու համար, 2) 177000 ռ. միանվագ ծախքերը հոգալու համար։

Մինիստր նախագահ
Հանրային կրթության և արվեստի մինիստր