Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/32

Այս էջը հաստատված է

միայն այդ երգի մեջ չէ, որ երգիչն իր սիրեկանին համարում է Ռոստոմի Զալ. ահա Խ. Ը. տաղն, ուր ասում է. «Մարթ հետդ չի կանա խոսի, Ռոստոմի Զալ արմանելու»։

Այս համեմատությանց մեջ երգիչը Ռոստոմի ուժն ունի նկատի, որ համեմատում է իր սիրածի հզոր և անդիմադրելի ազդեցությսւն հետ։ Մեր Խորենացու ասելով 120 փղի ուժ էին վերագրում Ռոստոմին։ Նույն իմաստով է կիրարկված և «թաքավուր» բառը, նկատի ունենալով արքաների անսահման իրավունքը հպատակների կյանքի և մահվան վրա։ Կարծում եմ այլևս կասկածի տեղիք չի մնում, որ ինչպես մյուս երգերում՝ նաև այս տաղի մեջ երգիչն իր սիրածին նկատի ունի։

Երգիչը մի վրիպական ընթսւցք ունեցած է իր սիրածի հանդեպ, որի համար և բողոքում է գեղանի անողոքին։ Երգիչն ասում է.

Դուն էն գլխէն իմաստուն իս, խելքդ հիմարին բաբ մի անի.
Էրազումըն տեսածի հիդ մեզի մէ հեսաբ մի անի.
Ես խոմ էն գլխէն էրած իմ, նուրմեկանց քաբաբ մի անի,
Թէ վուր, գիդիմ, բեզարիլ իս, ուրիշին սաբաբ մի անի։

«Էն գլխէն» նշանակում է սկզբից ի վեր. «բաբ» պարսիկ բառով հորինած «բաբ անել» ասույթը նշանակում է համեմատությւսն դնել։ «Էրազումըն տեսածի հիդ» ասությունը կապ ունի կենցաղական մի պահվածքի հետ։ Երբ մեկը մեկ ուրիշի վերագրում է մի չեղած անախորժ վարմունք, մեղադրվողն ասում է՝ «Երազ ես տեսե՞լ»։ Ուզում է ասել «ասածդ իրական չէ, այնպէս բան չկա և չէ եղած, կարելի է երազումդ ես տեսել և տեսածդ իրական ես համարում»։ «Հեսաբ» արաբ բառով հորինած ասույթը նշանակում է հաշվել, հաշիվ անել. «մի հեսաբ անել» նշանակում է նույն համարել։ «Լավն ու վատը նրա համար մի հեսաբ է»,– ասում է բարբառը, այսինքն միևնույն է, նույն հաշվի է։ «Նուրմեկանց» նշանակում է նորից, կրկին, իսկ «քաբաբ» պարսիկ բառը նշանակում է «խորոված» և նրանով կազմած ասույթը – քաբաբ անել - այստեղ նշանակում է ոչ թե խորոված անել, այլ այրել ու խորովել։ «Բեզարել» պարսկարմատ բառը նշանակում է հոգնիլ, իսկ այս տաղի մեջ՝ հագենալ մեկից, այլևս հաճույք չզգալ նրանից, սառչել։ «Սաբաբ» արաբ բառը նշանակում է պատճառ, իսկ իրանով կազմած ասույթը - սաբաբ անել– նշանակում է իբր պատճառանք կիրարկել որևէ անձ կամ դիպված։

Ինչպես վերն ասացի՝ երևում է, որ երգիչը մի անախորժ վարմունք է ունեցած իր սիրածի հանդեպ. «մի «արարմունք», ինչպես որակում է սիրածը Ի. տաղի մեջ։ Մեկը օգտագործած է այս պարագան և չարախոսած