Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/331

Այս էջը հաստատված է
1915 թ․ մարտ 21
Թիֆլիս

Ով սիրելի Ֆիլիպ բարի,
Ինո՞ւ չեղար այնքան արի,
Որ մնայիր մեր քաղաքում,
Ուր հրացան չի տրաքում,
Չի որոտում ոչ թնդանոթ,
Ոչ մահաբեր ուրիշ անոթ։
Ուր խմբերով եռուն ու ժիր,
Աղջիկ ու կին լարած ուժեր,
Վազվզում են, դրամ պոկում,
Գաղթականի վիճակ հոգում,
Կամ թե դառած քույր գթության՝
Վիրավորի ցավ ամոքում։
Ուր թե ուզես
Դու կարող ես
«Մի բաժակ թեյ» գնաս նստես,
Եվ հուզումով ու գողունի,
Դեմքը դիտես մի սիրունի,
Որ պչրանքով թարմ ու մաքուր,
Աչքերի մեջ տենչեր ու հուր,
Մատուցում է իսկույն ևեթ
Շող ու ժպիտ իր թեյի հետ։
Այստեղ բյուրոն մեծապատիվ
Տքնում է միշտ գիշեր ու տիվ՝
Ազգի բախտին նախանձավոր՝
Այնպես անել, որ ունևոր
Մեր հարգելի տասը կծծի
Համազգային մեր սուրբ գործի
Ծառան լինի խոնարհ ու հեզ
Եվ բռերով ոսկի տա մեզ։

Կարող էի նույն ոգով և ուղղությամբ շարունակել, բայց տրամադրությունս լավ չէ, թեև Զատիկ օր է այսօր։ Օհանեսը իր զավակներից կազմել է մի ընկերություն «Մանուկ» անունով, հորինել է իմաստալից ու սրամիտ խազեր մեր երեխաներին հայացնելու նպատակով։ Շատ գովելի և օգտակար ձեռնարկություն է, արժանի ամեն խրախուսանքի։ Հրատարակել է առայժմ 4 խաղ. մտադրություն ունի նույն ուղղությամբ