Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/340

Այս էջը հաստատված է
5 դեկտեմբերի 1925
Աղեքսանդրիա

Սիրելի Սիմոն,

Լրագիրներից իմացա, որ Հայաստանի կ․ խաչի ներկայացուցիչները Փարիզ են հասել․ աղջիկս ինձ գրում է, թե նրանցից մեկի միջոցով ինձ համար ուղարկել է թաշկինակի <․․․>, որ իր առաջին ձեռագործն է։ Ես չգիտեմ նրանք պիտի կարենա՞ն անցնել Եգիպտոս, թե ոչ, ուստի կխնդրեմ․

Այն մարդուց, որի ով լինելը չգիտեմ և բերում է աղջկանս ձեռագործը, խնդրեմ մանրամասն տեղեկանաս մերոնց դրության մասին- ապրուստ, հագուստ, առողջություն, բնակարան և այլն և գրես ինձ։

Առնես նրանից իր բերած ձեռագործը և ուղարկես ինձ, եթե նրանք Եգիպտոս գալու չեն։

Խնդրես, որ եթե կարող է երեխաներիս համար մի քանի նվերներ տանի իր հետ Երևան։ Կարծում եմ շատ իրեր կտանեն իրենց հետ, ուստի դժվար չի լինի մերոնց համար էլ մի քիչ բան տանել։ Եթե համաձայնեն, այն ժամանակ կխնդրեմ իմ հաշվին գնես և ուղարկես․

ա․ Մի մեքանո (Շանթի երեխաներին հարցրու, գիտեն թե ինչ է, իրանք ունեցած են)․ Տուփ է երկաթեղեն մասերով լիքը, որ իրար կցելով՝ զանազան բաներ են շինում։ Կառուցողական խաղերի մարզանք է։

բ․ Մի տեսակ մուրճեր կան, որոնց կոթը մետաղի տուփ է և մեջը զանազան գործիքների գլուխներ կան (խարտոց, սղոց, բիզ և այլն), սրանցից երկու հատ, սուղ չեն և թեթև են։

Մեքանոները զանազան արժեք ունեն, մեկ կամ մեկուկես ոսկինոցը մերոնց համար շատ բավարար է։

գ․ Երեք-չորս ձեռք ջութակի, վիոլոնչելի լարեր և նոտաներ՝ ջութակինը բավական վարժություն ունեցողի համար, իսկ վիոլոնչելի նոտաները մի տարվան ուսում ունեցողին համար։

դ․ Ջրաներկի տուփեր, երեք հատ, մեծ ու փոքր վրձիններ և թուղթ, ներկերը լավ տեսակի լինեն, իսկ վիձինները երկու-երեք ձեռք։

Ե․ Album a colorer - թե պարզ և թե ավելի բարդ տեսակի․

զ․ Կնոջս համար գուլպաներ և ինչ որ կինդ հարմար տեսնի, բայց անպատճառ որևէ բան կուղարկես։

Ես շատ բան էի առած և մոտս են, հույս ունեի, թե կարող է վստահելի մարդ պատահել և կուղարկեմ, երեք տարի՝ առիթ չունեցա ուղարկելու։ Ես դրամ չեմ ուղարկում, որովհետև չգիտեմ պիտի հանձնառու լինե՞ն որևէ բան տանելու մերոնց․ եթե համաձայն են՝ դու մի կերպ դրամ