Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/353

Այս էջը հաստատված է
Ավետիք Իսահակյան
(էջ 75)

Աղբալյանն առաջիններից էր, որ Ավ. Իսահակյանի «Երգեր ու վերքեր» ժողովածուն գնահատեց իբրև նոր երևույթ մեր պոեզիայում։ Այնուհետև անընդհատ անդրադարձել է նրա ստեղծագործությանը (Բանբեր գրականության ու արվեստի, Բ գիրք, 1904, Ս. Պետերբուրգ, էջ 189-198)։

Հայ տառապանքի երգիչը
(էջ 85)

Արևմտահայ գրականության երևելի դեմքերին (Մ. Խրիմյան, Գ. Սրվանձտյան, Գ. Զոհրապ, Դ. Վարուժան) անդրադարձել է թեև հպանցիկ, բայց նրանց իրական մեծության ընկալումով։

ԻՎԱՆ ՏՈՒՐԳԵՆԵՎ, «ԱՐՁԱԿ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
(էջ 125)

Լայն գիտելիքներ ուներ այլ ժողովուրդների գրականություններից ևս։ Երբեմն այնքան մանրամասն, որ զարմանք են հարուցում։ Գրախոսելով, օրինակ, Տուրգենևի «Արձակ բանաստեղծությունների»՝ Ալ. Ծատուրյանի թարգմանությունը, ամփոփ պատկերացում է տալիս ռուս գրականության ազգային բնույթի ձևավորման, Տուրգենևի անցած ճանապարհի մասին։ Աղբալյանին հայտնի է ոչ միայն այն իրողությունը, որ արձակագիրը գրական գործունեությունը սկսել է պոեզիայով, այլև այն, որ 1843 թվին տպագրած «Параша» պոեմը արժանացել է Վ. Բելինսկու բարձր գնահատականին՝ «Բելինսկին հոտառությամբ, որ այնքան հատուկ էր նրան, զգաց հեղինակի «անսովոր տաղանդը»։ Խոսքը Բելինսկու՝ «Պարաշա», չափածո պատմվածք, Տ. Լ.» գրախոսականի մասին է, ուր կա այսպիսի նախադասություն. «Стих обнаруживает необыкновенный поэтический талант» (Б. Г. Белинский... Полное собрание сочинений, т. VII, Москва, 1955, стр. 78)։

Ի դեպ՝ գրական առաջին քայլերի մեջ ապագա մեծ գրողին ճանաչելու «հոտառությամբ» օժտված էր ինքը՝ Աղբալյանը ևս։ Այդպես նա մեծ ապագա գուշակեց Լ. Շանթի, Ավ. Իսահակյանի, Սիամանթոյի, Վ. Տերյանի, Ե. Չարենցի, Ստ. Զորյանի համար։

Այդ գրախոսականին լավ ծանոթ լինելը երևում է նաև հետևյալ մտքից. «... Բելինսկու համար ոչ այնքան թանկ էր պոեման, որքան հեղինակի տեսակետը»,– գրում է Աղբալյանը, հավանաբար ակնարկելով ռուս քննադատի հետևյալ միտքը... ... Все это показывает в авторе, кроме дара творчества, сына нашего времени, носящего в груди своей все скорби и вопросы его... (նույն տեղում)։

Նույն խորությամբ լավատեղյակ էր մյուս ժողովուրդների գրականություններին։

Ծավալի պատճառով հատորյակից դուրս մնացին «Վ. Գ. Բելինսկի» (Մուրճ, № 6, էջ 801-812, № 7-8, էջ 1073-1093, № 9, էջ 1228-1238), «Ա. Պ. Չեխով» (Մուրճ, 1904, № 7, էջ 127-134), «Ֆիրդուսի և իր երգիծագիրը» (Յուսաբեր, Կահիրե, № 8) և այլ ուսումնասիրություններ։ Հոբելյանների և թարգմանությունների