Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/355

Այս էջը հաստատված է

Թեև համեստորեն «կենսագրական ակնարկ» է անկանել այն, իրականում անվանի հրապարակախոսի կյանքի ու գործունեության առաջին գիտական ուսումնասիրությունն է։ Տես նաև՝ Հորիզոն, 1912, № 290, Ս․ Նազարյանի մասին, 1913, № 228, Մի կետ Ս․ Նազարյանի կենսագրությունից, 1913, № 244, Կրկին Ս․ Նազարյանի մասին)։

Գր. Արծրունի

(էջ 162)

Տես նաև՝ Հորիզոնի նույն համարի «Գրիգոր Արծրունի» հոդվածը։


Ա. Արասխանյան

(էջ 164)

Տես նաև՝ Հորիզոն, 1913, № 268, Ա․ Արասխանյան, № 272, Ա․ Արասխանյան (արի մարդու հիշատակին)։

<Անգլիական կապիտանը չգիտե․․․>

(էջ 235)

1920-ին հայկական բանակը երեք օրվա ընթացքում վրացական զորամասերին Լոռուց, որտեղ նրանք հայտնվել էին խաղաղապահ ուժերի դերով, քշեցին մինչև Վրաստանի սահման։ Հայտնի չէ՝ ինչով կավարտվեր «միջադեպը», եթե Անգլիայի կառավարության միջամտությամբ մեր բանակը հարկադրված չլիներ դադարեցներ ռազմական գործողությունները։ Այս մասին պառլամենտում կառավարության նախագահի հաղորդումից հետո ելույթ է ունեցել նաև Ն․ Աղբալյանը։


ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

(էջ 252)

Ընթերցողի համար հաճելի անակնկալ կլինի Աղբալյան-լեզվաբանի հայտնությունը։ Հատկապես 20-30-ական թվականներին, ինչպես պարզվում է նամակներից, լրջորեն տարված էր հայոց լեզվի մասին «գյուտերով»։ Համեմատական լեզվաբանությունը առաջին քայլերն էր կատարում, և Աղբալյանը առաջինների մեջ էր։ Մեծադիր հատոր կազմող նյութերից ընտրել ենք փոքրիկ մի մաս՝ կերպարը ամբողջացնելու և մասնագետների հետաքրքրությունը շարժելու միտով։ Վերջիններիս գործը հեշտացնելու նպատակով հիշենք, որ լեզվաբանական աշխատությունները տպագրվել են հիմնականում «Հայրենիք» (Բոստոն, 1928 թ․, գրեթե բոլոր համարներում), «Սիոն» (1927, № 12, 1928, № 6, 1930, № 11), «Հանդես ամսօրյա» (1930, 5-6, 7-8, 9-10, 11-12, 1931, № № 6, 8-9, 1932, №№ 5-6, 7-9) ամսագրերում։ 1937-38 թթ․ Բեյրութում հրատարակվեց «Բանասերի հուշագիրը» մատենաշար (12 պրակ)։

Սա բոլորովին էլ ամբողջական ցանկ չէ։

Աղբալյանի ստուգաբանություններից մի քանիսը Հր. Աճառյանն օգտագործել է իր նշանավոր բառարանում։


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

(էջ 299)

Աշխատանքային գործունեությունն սկսեց իբրև ուսուցիչ, ամբողջ կյանքում զբաղվեց ուսուցչությամբ։ Վերջին տարիներին Բեյրութի Փալանճյան ճեմարանի