գրողների ընկերության անփոփոխ փոխնախագահը։
Առաջին տպագրությունը՝ «Պատմա-բանասիրական հանդես», 1989, № 4, երկրորդը՝ «Թումանյան» (ուսումնասիրություններ և հրապարակումներ), հ․ 5, Երևան, 1998, էջ 362-365, երրորդը՝ «Նամակներ ․․․», էջ 24-28։
Ավո ջան
(էջ 329)
Ավետիք Իսահակյանն է։ Առաջին տպագրությունը տես՝ Բանբեր Երևանի համալսարանի, 1989, № 2, էջ 58-59, երկրորդը՝ «Նամակներ․․․», էջ 29-31։
Ով սիրելի Ֆիլիպ Բարի
(էջ 331)
Փիլիպոս (Ֆիլիպ) Հակոբի Վարդազարյանն է (1878–1935), գրական-մշակութային գործիչ։
Առաջին տպագրությունը տես՝ Բանբեր Հայաստանի արխիվների, 1989, № 2, էջ 86-87, երկրորդը՝ «Նամակներ․․․», էջ 72-74։
Հարգելի բարեկամ
(էջ 332)
Միսակ Էփրիկյանն է (1892-1938), հրատարակիչ, խմբագիր «Պատանի» (Թիֆլիս, 1910-1915) ալմանախի։ Տես՝ «Նամակներ․․․», էջ 82։
Սիրելի Սիմոն
(էջ 333)
Նշանավոր քաղաքական, պետական գործիչ, ՀՀԴ կուսակցության անդամ Սիմոն Վրացյանն (Գրուզինյանն) է (1882-1969)։
Առաջին անգամ տպագրվել է՝ Նոր Դար, Երևան, 1996, № 12, երկրորդ անգամ՝ «Նամակներ․․․», էջ 83-84։
Սիրելի Արտաշես
(էջ 334)
Արտաշես Մանուկի Աբեղյանն է։
Առաջին տպագրությունն տես՝ Հայրենիք, Բոստոն, 1963, № 1, էջ 4-6, երկրորդը՝ «Նամակներ ․․․», էջ 92-94։
Սիրելի Աչիկ
(էջ 336)
Այս և հաջորդ, ինչպես նաև էջ 341-ի։ Սիրելի կուկու, Աչիկ և Մանչուկ նամակը մեզ է տրամադրել Աղբալյանի Ռուբեն (Մանչուկ) կրտսեր որդին։ Այս և այլ, երկու տասնյակից ավելի նամակներ, գրված են «բացքարի» վրա։ Եգիպտոսի, ավելի շատ Կահիրեի և Ալեքսանդրիայի գունավոր տեսարաններով բացիկներ են՝ հորդորներով, բացատրություններով, կարոտի զեղումներով․․․