Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/38

Այս էջը հաստատված է

Բայց իմ անհետացումով քեզ է, որ ես կպակասեմ, աշխարհից մի մազ անգամ չի պակասի։ Ինձ նման սիրահար, ինձ նման բացառիկ մարդ դու չես ունենա։ Աշխարհը կունենա, որովհետև նա հավերժական է, բայց դու անցավոր ես՝ հողմավար ավազի նման և քո կարճատև կյանքում ինձ նման ուրիշին չես պատահելու, ուստի ինձ մի դներ այնպիսի վիճակի մեջ, որ թողնեմ հայրենի միջավայրս ու քեզ և գնամ թափառիմ Հինդ, Հբաշ և Արաբ, այն տեղերը մեռնիմ ու թաղվիմ։ Իր գերազանցության և անփոխարինելիության մասին նա խոսում է և Ի. տաղի մեջ ասելով իր սիրականին. «Կու մեռնիմ՝ չիս տեսնի Սայաթ-Նովի պես», այսինքն՝ կմեռնիմ և ինձ պես մի ուրիշին այլևս չես հանդիպելու, ուստի մի լինիր անողոք և սիրամերժ, անդրադարձիր իմ արժեքին և մեր անցավոր կյանքին ու աշխարհին։

Ամբողջական երկեր, հ. II, էջ 101-110


Գրիգոր Նարեկացի և Կորյուն

Հանճարը բնածին է, բայց իր ոգեկան սնունդն ստանամ է միջավայրից։ Միջավայր ասածը այն բնությունն է և մշակույթը, որի մեջ աճում է հանճարը։ Երբ մատենագրի մասին է խոսքը՝ ուրիշ ազդեցությանց կարգին կարևոր է որոշել գրքերի ազդեցությունը հեղինակի վրա։ Ուստի գրականության պատմության մեջ աղբյուրների հետազոտությունը հիմնական աշխատանք է որևէ հեղինակի ուսումնասիրության համար։ Նպատակս է որոշել, թե Գ. Նարեկացին կարդացա՞ծ է Ս. Մաշթոցի վարքը, որ գրած է Կորյուն, հինգերորդ դարում, 443 թ. հետո։

* * *

Գ. Նարեկացին մեծ ընթերցող եղած է։ Այդ մասին ինքն իսկ վկայում է Աստվածածնին նվիրված ներբողի վերջում, իր ընծայական գրության մեջ, դիմելով «լերինն Մոկաց հզոր դիտապետին»՝ Ստեփանոս Եպիսկոպոսին. «Եւ ինձ տառապելոյս օգնեա աղօթիւք, որ յարաժամ դեգերիմ յընթեռնուլն եւ գործոյ եւ ոչ փոքր ինչ ժամանակ սահմանեալ որոշեմ»[1]:

Անհնարին չէ, ուրեմն, որ իր հարաժամ դեգերումների ընթացքին Գ.

  1. Եվ ինձ տառապածիս օգնիր աղոթքով, որ հարաժամ դեգերում եմ ընթերցումի և գործի համար փոքր ժամանակ իսկ չեմ սահմանում և որոշում (Գ. Նարեկացւոյ երկրորդ մատեան ճառից, Վենետիկ, 1827, էջ 85)։