Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/42

Այս էջը հաստատված է

Եվ Հովհ. Թումանյանի բերածը.

Թաք ես մորես չէի ծնի վայ էն օրին՝ ես քեզ տեսա (էջ 23)։

Երկրորդ՝ Քուչակ Նահապետը մի քառյակ ունի (ԺԴ. էջ 45)։

Սուրաթ ու Ճրագ դրիր, զիս ի քո լուսըդ ձենեցիր.
Զէդ ի քո ծովուդ եկի, լոք զարկիր ճրագն անցուցիր.
Ա՞տ էր քո ամեն ումետն, ա՜յ հոգեկ, որ ինձ կու տայիր.
Ճրագդ, ա՜մ, ալ ի՞նչ վառած՝ երբ բազկիս ուժն հատուցիր։

Այս քառյակն ակնարկ է անում Աղթամարի ավանդությունը, որ այնքան տաղանդով վերստեղծել է Հովհ. Թումանյանը։ Երգիչն իր ապրումը հասկանալի դարձնելու համար գոհանում է հարմարեցնելով ավանդությունն իր վիճակին, որ նշանակում է, թե Աղթամարի զրույցը դեռ ԺԶ դարում հանրածանոթ էր շինականին, ինչպես այսօր Ոստանի քրդերին։ Մեր դիտողությունը կարող է պետք գալ մեր լեգենդները հետազոտողին, ինչպես նաև Քուչակ Նահապետի հայրենիքը որոշողներին - Վա՞ն, թե՞ Ակն։

Ամբողջական երկեր, հ. II, էջ 209-211
Մանուկ Աբեղյան

Մ. Աբեղյան այն անձերեն մեկն է, որուն գործի մասին որքան շատ գրվի ու խոսվի՝ այնքան շահ է հանրության։ Համագգային ընկերությունը իբր մշակութային միություն՝ հիշատակի այս երեկոն կազմակերպած է հավաքական հարգանք մատուցելու համար նշանավոր գիտունի անձին ու գործին։

Իր գործը լավապես գնահատելու համար պետք է տեսնել, թե ի՞նչ կար այն մարզերուն մեջ, ուր աշխատած է Մ. Աբեղյան՝ նախքան անոր երևումը. և ինչ ունինք հիմա անոր հիսնամյա գիտական աշխատանքեն հետո։ Ան երևաց ութսունական թվականներու վերջերը։ Տևապես հետապնդած է հայոց գրականությունը, բանահյուսությունը և լեզուն։ Իր երևման շրջանին չկար հայոց նոր գրականության պատմություն։ Հ. Գ. Զարբհանալյանի Բ հատորը անուններու ցանկ մըն էր ավելի, քան գրականության