Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/46

Այս էջը հաստատված է

անոր չեն աշակերտած։ Ան կառուցած էր իմացական շենքեր, որ երկար ժամանակ պիտի դիմանան ժամանակի ժանիքին։

Անոր գործին շնորհիվ մենք այսօր ունինք ոչ միայն բազմապատկված գիտանքներ, այլև շատ որոշ պատկեր մը հայոց իմացական ճիգին՝ գրական, բանահյուսական, լեզվական և տաղաչափական ստեղծագործության մեջ։ Ան կազմակերպած է մեր ազգային գիտակցությունը այս մարզերուն մասին։ Պատմական և հանրային մեծ ծառայություն է ասիկա հայ մշակույթին, որ փառքով պետք է արձանագրվի և անկորուստ մնա հայոց գրականության պատմության մեջ։

Ամբողջական երկեր, հ. I, էջ 407-411