Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/47

Այս էջը հաստատված է

Նոր շրջանի գրականություն

Գրական հհտաքրքրություն

Վերջին երկու-երեք տարին մի չտեսնված հետաքրքրություն է նկատվում մեր հասարակության մեջ դեպի սեփական գրականությունը։ Այդ հետաքրքրությունը ակնհայտնի դարձավ հայ գրերի գյուտի և հայ տպագրության հոբելյանների առիթով և հանգեց մի շատ կարևոր կազմակերպության՝ «Հայ Գրական Ընկերության»։ Շանթի «Հին Աստվածները» մեր հասարակական կյանքի մեջ դարձավ մի դեպք և լայնորեն շարժեց ընթերցող բազմության բոլոր խավերը։

Նախորդ սերունդները չեն ճանաչում այսպիսի մի ծավալուն հետաքրքրություն։ Մեզանից մի տաս և ավելի տարիներ առաջ հայ հեղինակն զգում էր իրեն մեկուսացած, մի քանի բարեկամներ և համակիր մարդիկ էին նրա երգի գնահատողները, չկար ընթերցող հասարակություն և գիրքը հասարակական երևույթ չէր մեզանում։ Նույն Շանթն, օրինակ, որ գրում էր ավելի քան քսան տարի, անծանոթ էր համարյա ընթերցող բազմության։ Գրականությունն աննշան չափով միայն ազդակ էր հասարակական հառաջադիմության։

Հարցն այստեղ չի վերաբերում հեղինակների տաղանդին, քանի որ տաղանղավոր հեղինակներ երևացել են մեզանում և սրանից առաջ։ Հարցն այստեղ վերաբերում է ընթերցող հասարակության, որ հանդես է գալիս իբր գրական երկերով ապրող մի բազմություն, որին հետաքրքրում է թե երկը իր ներքին արժանիքով և թե նրա արծարծած գաղափարները։

Ոչ մի անգամ արվեստի և իմաստության խնդիրները չեն զբաղեցրել այնքան ընդարձակ շրջաններ, ինչպես այսօր, ոչ մի անգամ գրականությունն այնպիսի հանրային պահանջ չի դարձել, ինչպես մեր օրերում։

Գրական ընկերության երեկույթները և ուրիշ գրական շրջանակներ հաճախում են եռանդով, լցվում են նաև այն սրահները, ուր բանախոսում են մեր գրականության մասին։ Այս ամենը ցույց են տալիս, որ ստեղծվել է մեզանում մի որոշ հասարակություն, որ ապրում է գրական շահերով, սա ապացույց է, թե գրականությունը դառնում է մի զորեղ