Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/89

Այս էջը հաստատված է

Ուրիշներ վարդի թուփին կմոտենան, սոխակին հետ իրենց նորածին սերն երգելու (էջ 18)։

...Բնությունը հղի է և երկրագործները իրենց հանճարի ճիգեն և պտուղեն գինով՝

Դաշտերուն շուրջը կխռնվին։ Գերանդիները ուսերուն վրա, հույսերու պես կշողան (էջ 18)։

Անդաստան է. սկսվում է հունձը.

Հովին խորհուրդեն դեռ կանգուն հասկերը անգամ մըն ալ զիրար կհամբուրեն։

Մանգաղները կշարժին... և ոսկեվառ ծովե՜ր, ծովե՜ր, ծովե՜ր են, որ կհնձվին.

Եվ խուրձ առ խուրձ, որաներն, արգասաբեր երեկունին ստվերներուն մեջ են։

Անձրևված աստղի հոյլերու նման, արտե արտ, անշարժ կխոկան... (Է2 19)։

Սակայն այս ամենը երազ է՝ անցյալ։ Ահա և դառն իրականությունը՝ ներկան.

...Տեսեք անցյալին ոսկի դաշտերն անծայրածիր՝ գերեզմանոցներու ահավոր տեսիլքն ունին,

Եվ քանդված աղբյուրներու ջուրերը, մահամերձի հեծեծանքին այնչափ նման...

...Ցորենի հասկերուն անհուն բարությանը տեղ դեղին տատասկներ են բուսեր,

...Դժխեմ ու նիհար ծառերը հորիզոններուն մեջեն, իրենց բազուկները տարածած,

Անթվելի մեռելներու կմախքներուն նման, հողմերու ժամուն, զիրա՜ր, զիրա՜ր, զիրա՜ր, կջախջախեն...

...Այլևս հունձք չի, հնձող չի, սերմնացան չի, ոչ ալ վարելահող...

...Արորը գոմին մեկ անկյունը նոր և անդառնալի գարունին կսպասե։

Աքաղաղն այլևս չ’երգիր։ Արշալույսն ալ կարծես ցեղիս արյունին նման, հողին խորերն է իջած (էջ 20-22)։

Սով է համատարած.

...Զարհուրյալ աչքերով նորածիններ, ցամաքած ստինքներ կծծեն։

...Լսեցե՛ք, սա ողբ ու կոծը, պաղատանքը, աղերսը, անո՜թի ենք, անո՜թի ենք...

Կան որ մազերնին կփետտեն, կան որ արցունքնին կապարներու պես վար կթափեն,