...Կան որ իրենց արյունաթաթախ եղունգներովը նորեն քարացած հողը կփորեն...
...Կան որ անդունդներուն մեջ դեռ հույսեր և արմատներ փնտրելու համար հույսն ունին,
Կան, որ ահավորապես սկսան պարել սոսկատեսիլ խենթության հետ թևիթև...
Եվ ուրիշներ, ո՜վ զարհուրանք, ահավասիկ, անթաղ սպասող մեռելներուն կմոտենան... (էջ 24-25)։
Այս հատվածները բավական են Յարճանյանի մասին մի ընդհանուր գաղափար կազմելու համար։ Սրանցով կարելի է մասամբ ստուգել մեր կարծիքը նրա մասին։ Նրա տաղանդի և մտածության ուրիշ կողմերը մենք առայժմ թողնում ենք առանց բնորոշելու։ Ընթերցողին ըմբռնելի լինելու համար պետք է հենվել նրա ունեցած ծանոթություններին։ Մեր գրախոսականով ուզեցինք հետաքրքրություն շարժել դեպի այս ինքնատիպ տաղանդը և դրանով նյութ պատրաստել ապագա զրույցների համար։ Մեր սկսնակ գրողներին և գրականությունը սիրողներին խորհուրդ կտանք ձեռք բերել և ուշադիր կարդալ նրա երկերը։
Յարճանյանը անպայման տաղանղավոր բանաստեղծ է և շատ ինքնատիպ։ Իր ուղղությամբ նա պատկանում է մեր գրականության այն հոսանքին, որ տանում է դեպի ազգայնացում, թեև գալիս է տարբեր կողմից, քան ռուսահայ և տաճկահայ մի քանի անվանի գրողներ։ Նրա տաղանդը հասունանում է, և նրանից վստահորեն կարելի է ավելի կատարյալ և հայացի երկեր սպասել։
Այս գիրքը հեղինակված է «Առձեռն բառարանի» օգնությամբ և առանց այդ բառգրքի միմիայն Մխիթարյան հայրերից մի քանիսը կարող են հասկանալ։ Մեր սովորական ընթերցողը երկու էջ կարդալուց հետո կնետե մի կողմ և եթե բարյացակամ չէ դեպի սկսնակ հեղինակները՝ ուղղակի ցնդաբանություն կհամարե։
Նայեցեք միայն հետևյալ բառերին, որոնք հանդիպում են այդ գրքի
- ↑ Ալեքսանդրապոլ, 50 էջ (Ընտիր թղթի վրա)։