Այս էջը սրբագրված է






ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԵԼՈՒՅԹ ՀԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

(3 օգոստոսի, 1990թ.)


Մեծարգո պարոն նախագահ,

Մեծարգո պատգամավորներ,

Նախապես զգուշացնեմ, որ իմ ելույթը կրելու է ոչ այնքան ծրագրային, որքան զուտ քաղաքական բնույթ՝ թելադրված ինչպես Խորհրդային Միության, այնպես էլ մեր հանրապետության ճգնաժամային իրավիճակից։

Խորհրդային Միությունում տեղի ունեցող ընդհանուր գործընթացների ուղղվածությունը եւ հայ ժողովրդի պատմական փորձը` Հայաստանի Հանրապետության զարգացման հեռանկարի տեսակետից նախանշում են քաղաքականության հետեւյալ գլխավոր հատկանիշներով բնորոշվող մայրուղին.

- ինքնուրույն տնտեսական համակարգի վրա հաստատված ազգային անկախ պետականություն.

- միջազգային իրավունքի նորմերի վրա հիմնված իրավական պետություն.

- համամարդկային արժեքների, մարդու իրավունքների վրա խարսխված դեմոկրատական հասարակարգ։

Եթե համեմատելու լինենք մի շարք խորհրդային հանրապետությունների ընդունած անկախության եւ ինքնիշխանության հռչակագրերի պարունակած կոնկրետ միջոցառումները, ապա կտեսնենք, որ նրանք, բացի մանրամասներից, ըստ էության իրարից ոչնչով չեն տար