Այս էջը սրբագրված է

եւ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումները, հանրապետությունում արմատական դեմոկրատական վերափոխումների անցկացմանը նվիրված հռչակագիրը, բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված պահանջները եւ այլն։

Չմոռանանք նաեւ, որ նույն այդ իշխանություններն էին, որ 1988 թվականի մարտ ամսին Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով լուծարքի ենթարկեցին «Ղարաբաղ» կոմիտեի տեղական կազմակերպությունները, նույն թվականի դեկտեմբերին Երեւանում եւ հանրապետության մի շարք շրջաններում մտցրին արտակարգ դրություն եւ պարետային ժամ, ձերբակալեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին ու Շարժման բազմաթիվ ակտիվիստների, զանգվածային տեղեկատվության միջոցները հեղեղեցին 1937 թվականի զինանոցից հանված մեղադրանքներով եւ այլն։ Ահա թե որն է վերակառուցման շրջանի կոմունիստական բյուրոկրատիայի իրական պատկերը, եւ ահա թե ինչպիսի գրավականով է նա հավաստում իշխանության լծակները պահպանելու եւ հայ ժողովրդի ազգային ծրագիրն իրականացնելու իր հավակնությունը։


Քանի դեռ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքով կապված է ԽՄԿԿ-ի հետ եւ ղեկավարվում է դրսից՝ նա չի կարող մինչեւ վերջ ծառայել մեր ազգի շահերին եւ լուծել հանրապետության առջեւ կանգնած կենսական խնդիրները։ Միայն ԽՄԿԿ-ի հետ ենթակայական կապերը խզելու դեպքում նա կարող է դառնալ ազգային կուսակցություն եւ իր զգալի ներդրումն ունենալ ազգային նպատակների իրականացման գործում։Դա չի նշանակում, անշուշտ, որ կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները, մանավանդ նրա շարքային անդամները, դուրս են հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի ներկա գործընթացից։ Ըստ արժանվույն գնահատելով նրանց դերն այդ պայքարում, ինչպես նաեւ նրանց ծանրակշիռ քաղաքական փորձն ու մասնագիտական-կազմակերպչական ունակությունները, վստահ ենք, որ կուսակցության բոլոր առողջ ուժերը, անկախ քաղաքական հետագա փոփոխություններից, անձնվիրաբար կկատարեն իրենց պարտքը հայրենիքի ու ազգի հանդեպ։

Ինչ վերաբերում է հանրապետության հասարակական-քաղաքական մյուս ուժերին, որոնք այսօր արդեն լուրջ հայտ են ներկայացնում կիսե