― Ինչպես գիտեք, ես պաշտոնապես հրաժարվել եմ ՀՀՇ-ի վարչության նախագահի պաշտոնից՝ դա համարելով քաղաքական տեսակետից անհամատեղելի պետական կառուցվածք ում իմ գրաված պաշտոնի հետ, եւ հրաժարվել եմ ՀՀՇ-ի վարչության անդամությունից, բայց ինձ համարում եմ ՀՀՇ-ի գաղափարակիրն ու նրա շարքային անդամը։ Եւ ես իմ կապերը չեմ կտրելու ՀՀՇ-ի, նրա կենտրոնական վարչության եւ տեղական խորհուրդների հետ։ Շրջաններ կատարած իմ բոլոր այցելությունների ժամանակ, երբ այցելում եմ որպես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ՝ ծանոթանալու շրջանների հոգսերին, պարտքս եմ համարում անպայման այցելել նաեւ ՀՀՇ-ի տեղական խորհուրդներ։ Արդեն եղել եմ վեց շրջաններում եւ այդ վեցում էլ զրուցել եմ ՀՀՇ-ի տեղական խորհուրդների անդամների, նաեւ զինված ջոկատների անդամների հետ, որովհետեւ կան խնդիրներ, որ պետք է անմիջականորեն նրանց հետ լուծվեն։ Երկրորդը՝ ես միշտ, ուղղակի խոսքով կարող եմ հանդես գալ միտինգներում (եթե զգացվի նման անհրաժեշտություն), հեռուստատեսությամբ, մամուլով, մասնավորապես՝ մեր խորհրդարանի նոր ստեղծվող թերթի միջոցով դիմել ժողովրդին։ Մյուս կողմից, կարծում եմ, քանի դեռ խորհրդարանը վայելում է ժողովրդի վստահությունը (իսկ դա այդպես է՝ մենք տեսնում ենք, որ արդեն քաղաքական լարված ությունը թուլացել է, ժողովուրդն իսկապես բավարարված է խորհրդարանի աշխատանքով), նա հարկչունի փողոցներում եւ հրապարակներում լուծել իր հարցերը։ Բայց դա այնքան ժամանակ, քանի դեռ խորհրդարանը լուծում է մեր պետականության հաստատման գործընթացի խնդիրները։ Սակայն կան խնդիրներ էլ, որոնք շոշափում են մեր ողջ ժողովրդի ընթացիկ շահերը, եւ այդպիսի դեպքերում հարկ կլինի իմանալ ժողովրդի կարծիքը։ Այստեղ արդեն ողջ ժողովուրդը պետք է վճռի եւ ոչ թե միայն խորհրդարանը։ Կարծում եմ, որ շատ շուտով կարող են ծագել այդպիսի խնդիրներ։ Ես առիթ ունեցել եմ մի անգամ հայտարարելու (կարծեմ՝ իմ նախընտրական, ծրագրային ելույթում), որ ժողովրդի եւ հանրապետության կենսական շահերը շոշափող բոլոր խնդիրները պետք է դրվեն ժողովրդական քննարկման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ հանրաքվեի։
― Իսկ ովքե՞ր են Ձեր ամենամոտ աջակիցները։