շատ ազդեցիկ լծակներ, որոնք են՝ քաղաքականը, տնտեսականը, ազգայինը եւ ռազմականը։
Քաղաքական լծակը հանրապետությունների ինքնիշխանության կամ անկախության հռչակմամբ, կարելի է ասել, որ սպառում է իրեն։ Ժողովրդավարության ուղին բռնած հանրապետություններում իսպառ վերացել է Կենտրոնի թելադրանքը։ Հանրապետությունների մեծ մասը հաստատել է սեփական Սահմանադրության եւ իր օրենքների գերակայությունը միութենականի նկատմամբ։ Սա արդեն գործող մեխանիզմ է. կենտրոնական մարմինները կորցրել են իրենց ռեալ քաղաքական իշխանությունը, քանի որ նրանց որոշումները, որպես կանոն, այլեւս չեն իրականանում հանրապետություններում։ Սրան գումարվում է նաեւ այն գաղափարախոսության սնանկությունը, որի վրա էր հիմնված կոմունիստական քաղաքական վարչակարգը։ Եւ, բնականաբար, Կենտրոնը պետք է փնտրի նոր լծակներ։
Դրանցից ամենաազդեցիկը, իհարկե, տնտեսական լծակն է։ Կորցնելով քաղաքական հսկողությունը, Կենտրոնն առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կփորձի օգտագործել տնտեսական լծակը՝ հանրապետություններն իրենից կախման մեջ պահելու նպատակով։ Օգտվելով նյութամատակարարման, բանկային համակարգի, դրամական շրջանառության, արտաքին առեւտրի եւ օտարերկրյա վալյուտայի վրա ունեցած վերահսկողության համակարգից՝ Կենտրոնը, ըստ երեւույթին, կանի ամեն ինչ՝ պահպանելու համար ամբողջատիրական վարչակարգը։ Ընդ որում, այս բնագավառում Կենտրոնի սուբյեկտիվ ձգտումներից բացի, կան նաեւ օբյեկտիվ պայմաններ։ Չնայած քաղաքական անկախության խիստ արտահայտված մի տումներին, հանրապետություններն ապագայի անորոշությունից երկյուղած, առայժմ, կարծես, ձգտում են պահպանել Միությունում ձեւավորված տնտեսական կապերը՝ դրանք ուղղահայաց հարաբերություններից վերածելով հորիզոնականի, այսինքն՝ դրանք հաստատում են հանրապետությունների միջեւ կնքվող պայմանագրերով։ Սակայն որքան էլ ազդեցիկ լինի Կենտրոնի տնտեսական լծակը, այնուամենայնիվ, տեսականորեն, Կենտրոնի ձգտումը խոր հակասության մեջ է գտնվում երկրի տնտեսության զարգացման օբյեկտիվ ընթացքի կամ հիմնական կոնցեպցիայի հետ, որն ապակենտրոնացումն է։ Վերջինս նշանակում է հանրապետությունների տնտե