սական ինքնուրույնության ամրապնդում եւ քաղաքական տեսակետից կունենա հակադարձ ազդեցություն, այսինքն՝ չի նպաստի երկրի քաղաքական ամբողջության պահպանմանը։ Այս հակասությունն օբյեկտիվ է, քանի որ, եթե երկիրն իսկապես ցանկանում է դուրս գալ տնտեսական ճգնաժամից, նա այլ ճանապարհ չունի, քան ապակենտրոնացումը։ Այդ լծակն, ուստի, խախտում է զարգացման օբյեկտիվ ընթացքը եւ ըստ այդմ նույնպես դատապարտված է ձախողման։
Հաջորդ լծակը, որ, ինչպես նշվեց, կարող է Կենտրոնն օգտագործել կայսրության ամբողջականությունն ամրապնդելու համար՝ ազգամիջյան հարաբերությունների սրումն է։ Ինչպես ցանկացած գաղութային երկիր, պարզ է, Խորհրդային Միությունն էլ օգտագործեց, օգտագործում է եւ կօգտագործի այս լծակը, որից եւ ամենաշատը տուժել ենք մենք։ Եւ չնայած այս ոլորտում արդեն տեղի ունեցած ցավալի իրադարձություններին, պետք է հուսալ, որ խորհրդային ժողովուրդներն իրենց մեջ այնքան ուժ կգտնեն, որ կարողանան զանազանել իրենց իրական շահերը՝ կայսրության շահերից։
Եւ վերջապես, չպետք է բացառել նաեւ չորրորդ լծակի՝ բռնի ուժի գործադրման հնարավորությունը։ Եթե օբյեկտիվորեն նայենք, Կենտրոնը գործնականում ունի միայն այս իշխանությունը, նրան են ենթարկվում միայն բանակը, ներքին գործերի մինիստրությունը եւ պետական անվտանգության կոմիտեն։ Եւ, դժբախտաբար, Կենտրոնի կողմից այդ ուժերին իշխելը կարող է ինչ-որ պահի հանգեցնել նաեւ բռնի ուժի կիրառման։ Այդպիսի փորձեր եղան էլ՝ չնայած որոշ դեպքերում նաեւ արդարացված (ես նկատի ունեմ Ադրբեջանը, երբ փորձ էր արվում բռնի ուժով տապալել օրինական իշխանությունները, եւ դրա դեմ կիրառվեց Կենտրոնի բռնի ուժը)։ Այնուամենայնիվ, այսօր տեղի են ունենում այնպիսի իրադարձություններ, որ որեւէ ռեգիոնում այդ ուժի կիրառումը կարող է հրդեհ առաջ բերել ողջ Միության մեջ։ Միաժամանակ ակնառու է նաեւ, որ Կենտրոնը մեծ համբերությամբ է հանդուրժում տեղերում բազմաթիվ անօրինականություններ ու բռնություններ, որոնց ժամանակին կարող էր վայրկենապես արձագանքել։ Դա ցույց է տալիս այն հսկա պատասխանատվությունը, որը գիտակցվում է Կենտրոնի կողմից։ Բռնության գործադրմամբ Խորհրդային Միությունն ստիպված պետք է լինի հրաժարվել իր զարգացման քաղաքականությունից։ Սա էլ