ամենազարգացած, քաղաքակիրթ երկրներում դեմոկրատիան, մարդկային ազատությունները ստեղծվում, ձեւավորվում են նախ եւ առաջ, եթե ոչ միայն ու միայն սեփական ժողովրդի բարօրության համար։ Սրանից ավելի ազգային նպատակ, ինձ թվում է, դժվար է պատկերացնել։
Մի այլ հարց՝ Հայոց համազգային շարժմանը ներկայացված մեղադրանքների հարցը։ Որպես տիրապետող քաղաքական շարժում, բնական է, որ այն պետք է ունենար ընդդիմախոսներ՝ բարեկամ ընդդիմախոսներ, լուրջ, առողջ քննադատներ։ Նույնքան բնական է, որ պետք է ունենար նաեւ չարակամներ։ Եւ այդ ամենն էլ, փառք Աստծո, կա։ Ուղղակի մենք պետք է կարողանանք զանազանել բարեկամի առողջ քննադատությունը չարակամի մեղադրանքներից, պարզապես անտեսել սրանք, ժամանակ չվատնել, արհամարհել։
Որո՞նք են այդ մեղադրանքները։
Նախ այն, որ արդեն երեք տարի կրկնվում է շատերի կողմից, մեր համագումարում էլ դրա մասին ակնարկվեց, թե իբր մեր Շարժումը տառապում է տարերայնությամբ, մեր բոլոր հաջողությունները պատահական են, չկա ո՛չ գործունեության, ո՛չ էլ հեռանկարային որեւէ ազգային ծրագիր։ Սա ամենամեծ կեղծիքն է, որ գոյություն ունի։ Այս մեղադրանքը բախվել է Հայոց համազգային շարժման ժայռին եւ փշրվել։ Բայց չնայած դրան` մինչեւ հիմա էլ կան այդպես պնդողներ։ Ես միայն զարմանում եմ, թե ինչու նման մեղադրանք ներկայացնողները երեք տարվա ընթացքում իրենք չկարողացան ստեղծել այդ ազգային ծրագիրը, համոզել մեր ժողովրդին եւ նրան տանել իրենց ետեւից։
Իսկ եթե ըստ էության մոտենանք, ես կարծում եմ` Հայոց համազգային շարժումն ունի խորապես ազգային ծրագիր, այն էլ ռեալ ծրագիր, որ այսօր հնարավոր է իրականացնել։ Հռչակագիրը, որ ընդունվեց մեր խորհրդարանում, եթե համեմատելու լինենք անցյալ տարվա նոյեմբերին ընդունված Հայոց համազգային շարժման ծրագրի հետ, սկզբունքային ոչ մի տարբերություն չենք գտնի, եթե չասենք՝ բացարձակ նույնություն կգտնենք այդ երկու փաստաթղթերի միջեւ։
Ահա սա՛ է այն ազգային ծրագիրը, որի նպատակն է Հայոց անկախ պետականության վերականգնումը եւ դրան ուղղված անհրաժեշտ միջոցառումների իրականացումը։ Եթե կան մարդիկ, որոնք կասկածում են այս ազգային ծրագրի ճշմարտությանը, խնդրեմ, մենք պատրաստ