Ուրեմն այս դեպքում եւս Կենտրոնն ակնհայտորեն առաջնորդվում է ոչ թե իրապաշտության զգացումից, այլ կրկին՝ ուժի դիրքերից։ Եթե այդպես է, ապա դա կատարվում է նորից միայնումիայն պրոպագանդիստական նպատակով։ Նույնիսկ այնպիսի երկրորդական իրողություն, ինչպիսին միութենական պայմանագրի նախագծի քննարկումն է աշխատանքային հանձնաժողովներում, պրոպագանդիստական նկատառումներով արդեն ներկայացվում է որպես հանրապետությունների համամտություն Կենտրոնի ձեռնարկմանը։
Իսկ պրոպագանդիստական նկատառումները թելադրված են իշխանության համար մղվող պայքարի պահանջներից։
Երկու օր է` մենք լսում ենք Գորբաչովի ելույթները Բելոռուսիայում։ Եւ որքան էլ դժգոհ լինենք այդ ելույթներից, մի բանում մենք պետք է նրա հետ համաձայնենք. իսկապես երկրում չափազանց լուրջ պայքար է ընթանում իշխանության համար, պայքար՝ հետադիմական եւ առաջադիմական, պահպանողական եւ բարենորոգիչ ուժերի միջեւ։ Այդ պայքարի ընթացքում երկու կողմերն էլ` ե՛ւ հետադիմականները, ե՛ւ առաջադիմականները, դիմում են բոլոր թույլատրված եւ, նույնիսկ, որոշ չթույլատրված միջոցների։ Պայքարը բնական է, պայքարը հասկանալի, բայց պետք է անել ամեն ինչ, եւ ես այստեղ էլ համաձայն եմ Գորբաչովի հետ, որ այն ընթանա միայնումիայն Սահմանադրության, օրինականության սահմաններում` բացառելով բռնության կամ քաղաքական սադրանքի որեւէ փորձ։
Այսպիսով, Կենտրոնի երկու ձեռնարկումներն էլ` ե՛ւ միութենական հանրաքվեն, ե՛ւ միութենական պայմանագրի քննարկվող նախագիծը, ես համարում եմ հետադիմական ուժերի պրոպագանդիստական ծրագրի պատեհապաշտ միջոցառումներ, ո՛չ ավելին։
Այժմ ավելի ընդհանուր գծերով` երկրի եւ մեր հանրապետության զարգացման հեռանկարի մասին։ Կարծում եմ, այս հարցին օգտակար է մոտենալ ոչ միայն այսօրվա քաղաքական իրողությունների, այլեւ զուտ փիլիսոփայական դիտանկյունից` մեկնելով հասարակագիտության ընդհանուր օրենքներից։
Բազմազգ, մանավանդ ունիտար պետական կառուցվածք ունեցող Միության գոյությունը հակասում է հասարակության զարգացման օրենքներին։ Բոլոր բազմազգ կայսրությունները վերացել են։ Անկախ