Այս էջը սրբագրված է

դեռեւս ուսանողական տարիներին՝ 60- ական թվականներին։ Այն ժամանակ այնքան խիստ չէին…

― Դուք ունե՞ք ընտանիք, երեխաներ …

― Այո, կին եւ 16-ամյա որդի, որն ավարտում է դպրոցը։

― Ունե՞ք ազատ ժամանակ, հրապուրանքներ։

― Ոչ։ Մենք աշխատում ենք առավոտյան 9-ից մինչեւ գիշերվա ժամը 1-ը, երբեմն նաեւ գիշերը, առանց հանգստյան օրերի ու արձակուրդների, այդ պատճառով այլ բանի ժամանակ չի մնում։

― Ունե՞ք ինչ-որ արտոնություններ։

― Զրահապատ «Մերսեդես» եւ կառավարական ամառանոց, ուր ապրում է իմ ընտանիքը եւ 900 ռուբլի աշխատավարձ՝ ահա ամբողջ արտոնությունը։ Մեքենան եւ ամառանոցը անվտանգության նկատառումներով են տրամադրված, աշխատավարձս ԳԽ նախկին նախագահի դրույքն է։

― Շատ մարդիկ, որոնց հետ ես զրուցեցի փողոցներում, ասում են, որ ներկա ղեկավարներին կարելի է մեղադրել ամեն ինչում՝ բացառությամբ կաշառակերության։ Դրանից ես եզրակացրի, որ դա Հայաստանի համար բոլորովին էլ անտեսելու հարց չէ …

― Այդ հիմնախնդիրն իսկապես կա։ Քաղաքական իշխանությունն արդեն ուրիշ է, բայց կառուցվածքները դեռ մնում են նախկինը։ Այդ համակարգի դեմ բռնությունների մեթոդով պայքարելն անօգուտ է՝ դրա օրինակները շատ են։ Միաժամանակ ժողովուրդը պահանջում է տարրական սոցիալական արդարություն։ Այդ չարիքից ազատվել հնարավոր է միայն տնտեսական ռեֆորմների միջոցով։

― Արդեն այժմ Հայաստանում զգացվում է մթերքների անբավարարություն։ Ի՞նչ է սպասվում մարդկանց։

― Առայժմ ամեն ինչ պիտի անենք, որ հանրապետությունը սովի չմատնվի՝ մթերքներ կգնենք հանրապետություններից եւ արտասահմանից։ Դե, իսկ վաղը՝ մեծ հույսեր ենք կապում սեփականաշնորհման հետ։ Հայաստանի հողը հարուստ է, ժողովուրդն՝ աշխատասեր։

― Եւ, այսուհանդերձ, Հայաստանի ամենացավոտ հիմնահարցը Ղարաբաղն է։ Որո՞նք են դրա լուծման հեռանկարները։