Այս էջը սրբագրված է

ազգերի էթնիկական անտագոնիզմը։ Ես ուզում եմ հերքել այդ բոլոր վարկածները, եւ հայտարարել, որ հակամարտության հիմքում չկա ո՛չ էթնիկական, ո՛չ ռասայական, ո՛չ ազգային, ո՛չ առավել եւս՝ կրոնական գործոն։ Հայ ժողովուրդը սերտորեն համագործակցում է ինչպես Խորհրդային Միության, այնպես էլ ողջ աշխարհի մուսուլման ժողովուրդների հետ։ Մասնավորապես՝ Իրանում, Իրաքում, Սիրիայում, Թուրքիայում, Հորդանանում, Քուվեյթում, Եգիպտոսում կան հայկական գաղթօջախներ, որոնց բնակիչներն օգտվում են ազգային փոքրամասնություններին տրված բոլոր իրավունքներից։ Եւ ընդհանրապես, մեր ժողովուրդը հակաիսլամական բարդույթ չունի։ Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնահարցին, ապա նրա էությունը ԼՂԻՄ ժողովրդի ինքնորոշման իրավունքն է։

― Հակամարտության ծագման եւ ծավալման մեջ տեսնո՞ւմ եք, արդյոք, Կենտրոնի որոշակի մեղքը։

Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ,― Ես գտնում եմ, որ Կենտրոնը տվյալ հակամարտության մեղավորն է ի սկզբանե, քանի որ, ինչպես ասացի, հենց նա 1920–21 թթ. «քարկապեց» ղարաբաղյան հանգույցը։ Այսօր Կենտրոնն ընդունել է մի դիրք, ըստ որի՝ հակամարտությունը վերաբերում է միայն հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներին, ու կոչ է անում մեզ՝ հիմնահարցը լուծել երկխոսության ճանապարհով։ Արտաքուստ նման մոտեցումը թվում է արդարացի եւ օբյեկտիվ, սակայն դրանով Կենտրոնն իրվրայից գցում է ցանկացած պատասխանատվություն։ Բայց նման իրավիճակում նա պարզապես բարոյական իրավունք չունի պատասխանատվությունից խուսափելու։ Մեզ կոչելով երկխոսության, Կենտրոնը միաժամանակ իր կոպիտ միջամտությամբ՝ ԼՂԻՄ-ը խորհրդային զորքերով օկուպացնելով, փաստորեն վիժեցնում է այդ երկխոսությունը։ Ես համոզված եմ, որ առանց այդ միջամտության հայերն ու ադրբեջանցիները շատ արագ կարող են հանգել փոխադարձ ընդունելի որոշման։

Ա. ՄՈՒԹԱԼԻԲՈՎ,― Դատեցեք ինքներդ՝ կարելի՞ է արդյոք հասարակ սխալ համարել հենց ամենասկզբում հակամարտությունը կանխելու՝ ղեկավարության անվճռականությունը։ Վախենում եմ, որ բանն այստեղ կանխակալությունն է, երկու կողմերի հավասար մեղավորության հաշվեկշիռ ստեղծելու ձգտումը։ Եթե հենց սկզբում Հայաստանում զգային Ադրբե