ջանից ԼՂԻՄ-ն անջատելու ձգտումների անհեռանկարայնությունը, ապա անջատողականներն այդքան հեռուն չէին գնա։ Նշանակում է՝ ինչ-որ մեկը Մոսկվայում նրանց աջակցություն էր խոստացել։
― Կարիք ունե՞ք Դուք տվյալ հիմնահարցի լուծման մեջ ինչ-որ մեկի միջնորդությանը։ Եթե այո, ապա ո՞վ կարող է միջնորդի դեր կատարել։
Ա. ՄՈՒԹԱԼԻԲՈՎ,― Միջնորդներն այստեղ բացառվում են։ Հիմնահարցը կարող են լուծել ԼՂԻՄ-ի հայկական եւ ադրբեջանական համայնքները՝ առանց դրսի որեւէ միջնորդության։ Երկու համայնքներն էլ հոգնել են պատերազմից, նրանք վաղուց արդեն հաշտություն են ուզում, սակայն դրան չեն կարողանում հասնել դրսի ճնշման պատճառով։ Հաշտության ընթացքին խանգարում են Հայաստանից ուղարկվող գրոհայինները, որոնք դիրքավորվել են մարզի տարածքում, այնտեղ ունեն ահաբեկչական բազաներ, շատ զենք, եւ հասարակ մարդիկ չեն կարողանում հանդես գալ խաղաղասիրական նախաձեռնությամբ, որովհետեւ վախենում են վրեժից։ Ահա դա է խանգարում, չնայած գիշերվա քողի տակ ԼՂԻՄ-ի հայերն ու ադրբեջանցիները առաջվա պես շփվում են միմյանց հետ։ Ես այդ գիտեմ, որովհետեւ վերջերս եղել եմ Ղարաբաղում։ Հին կապերը չեն կտրվում։ Դա երաշխիք է, որ խաղաղությունը կարելի է արագ վերահաստատել, եթե մարդկանց չխանգարեն։
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ,– Ես համոզված եմ, որ եթե Ադրբեջանում լիներ երկխոսության ընդունակ ժողովրդավարական կառավարություն, ապա որեւէ միջնորդության կարիք չէր լինի։ Բայց քանի որ Ադրբեջանում իշխում է Կենտրոնի վարչահրամայական համակարգի լրիվ աջակցությունը վայելող կոմունիստական ռեժիմը, ապա կոնստրուկտիվ երկխոսություն հնարավոր չէ։ Ինչ վերաբերում է միջազգային մարմիններին, ապա, երեւի թե, իմաստ ունի նրանց դիմել միայն մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ փաստեր ի առիթով. չէ՞ որ Արցախում արդեն երկար ժամանակ ոտնահարվում են մարդկային ամենատարրական իրավունքները՝ կյանքի, գույքի անձեռնմխելիության եւ այլն։ Քաղաքական տեսակետից ես հոռետեսորեն եմ տրամադրված միջազգային կազմակերպությունների նկատմամբ։ Մենք բազմիցս համոզվել ենք նրանց անգործունակության մեջ. պաղեստինյան հիմնահարցը չլու