Այս էջը սրբագրված է

ծելը, Օլսթերում շարունակվող ճգնաժամը, Իրաքում քրդերի ճնշումները դրա խոսուն ապացույցներն են։

― Եթե Դուք լինեիք Ձեր ընդդիմախոսի տեղը, ո՞րը կլիներ իրավիճակի նորմալացման Ձեր առաջին քայլը։ Այդ ուղղությամբ ի՞նչ առաջին քայլեր եք պատրաստ անել Դուք Ձե՛ր տեղում։

Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ,― Ոչ մի անհրաժեշտություն չկա ինձ Այազ Մութալիբովի տեղը դնելու, որպեսզի կատարեմ իրավիճակի նորմալացման առաջին քայլը, քանզի այդ քայլը ես արդեն արել եմ՝ լինելով ի՛մ տեղում։ Դա երկխոսության պատրաստակամությունն է, որը ես հայտնել եմ իշխանության գլուխ անցնելուց անմիջապես հետո։ Խոսքով Այազ Մութալիբովը նույնպես երկխոսության կողմնակից է, սակայն անցած ութ ամիսները ցույց տվեցին, որ նա ընտրել է երկխոսությունը ձգձգելու ուղին։ Երեւում է, որ մարզի օկուպացումը խորհրդային զորքերի կողմից, որոնցով Մութալիբովն իրական ացնում է իր քաղաքականությունը, առավել ձեռնտու է Ադրբեջանի կոմունիստական ղեկավարությանը։

Ա. ՄՈՒԹԱԼԻԲՈՎ,― Մենք սպասում ենք ԼՂԻՄ-ը Հայաստանին վերամիավորելու մասին Հայաստանի Գերագույն խորհրդի հակասահմանադրական որոշման չեղյալ հայտարարելուն։ Այդ որոշումն իրավական ուժ չունի, սակայն մեզ համար կարեւոր է այդ որոշման ձեւական վերացումը իբրեւ հաշտության ազդանշան։ Մենք արդեն քիչ քայլեր չենք արել։ Մեր գլխավոր նպատակն է, որ Ղարաբաղում չլինեն ահաբեկիչներ։ Եթե այդ ապահովվի, մենք այնտեղից դուրս կբերենք ՕՄՕՆ-ը, կսկսենք բանակցությունները, վիճելի հարցերը լուծելու համար կձեւավորենք հաշտեցնող հանձնաժողով։ Մենք կմտածենք այն մասին, թե ինչպես ԼՂԻՄ-ում անցկացնենք Ադրբեջանի Գերագույն խորհրդի, իսկ հետո ուղղաձիգ, նաեւ մյուս կառուցվածքների ընտրությունները, կվերականգնենք կուսակցական օրգանները։ Այս բոլոր միջոցառումները կիրականացվեն միայն ու միայն նրանց հետ, ովքեր ապրում են Ղարաբաղում, առանց դրսի միջամտության։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի ու Հայաստանի անմիջական հարաբերություններին, ապա չի խանգարի, որ երկու հանրապետություններն էլ սովորեն ինքնիշխան պետությունների փոխհարաբերությունների էթիկան։ Պետք է դադարեցնել փոխադարձ վիրավորանքների հոսքը, որ միմյանց հղում են զանգվածային