տեղեկատվության միջոցները, վերջ տալ պատմությունն անընդհատ փորփրելուն եւ, վերջապես, գիտակցել, որ ադրբեջանցիներն ու հայերը եղել են ու կմնան հարեւաններ։
― Ադրբեջանը հիմնահարցի լուծման բանալին համարում է Ադրբեջանի քաղաքականությունը չընդունող հայերի տեղահանությունը, եւ, դատելով վերջին իրադարձություններից, արդեն ձեռնամուխ է եղել դրա իրականացմանը։ Ինչպիսի՞ն կարող են լինել Ձեր կարծիքով, այդ քայլերի հետեւանքները։
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ,― Իրոք, ըստ մեր ունեցած տվյալների, Ադրբեջանի ղեկավարությունը հենց այդպիսի ճանապարհի կողմնակից է՝ չկան հայեր, չկա եւ հիմնահարցը։ Ապրիլի 16-ի խորհրդակցությունում Այազ Մութալիբովը իրավապահ մարմիններին՝ ՊԱԿ-ին, ՆԳՆ-ին եւ դատախազությանը կոչ արեց տեղահանել ԼՂԻՄ-ի, Շահումյանի շրջանի եւ Գետաշենի ենթաշրջանի բնակիչներին, եթե նրանք չենթարկվեն Ադրբեջանի Սահմանադրությանը։ Համարյա նույնը նա կրկնեց ապրիլի 27-ին՝ հանդես գալով ադրբեջանական հեռուստատեսությամբ։ Եւ, սկսած ապրիլի 19-ից, տեղահանությունն արդեն սկսվել է խորհրդային զորքերի անմիջական մասնակցությամբ։ Ինչի՞ կհանգեցնի նման քաղաքականությունը։ Պետք է ասել, որ վերջին տարվա ընթացքում տարածաշրջանում հաստատվել է որոշակի ստատուս-քվո։ Եւ այսօր իրավիճակի կայունացման ցանկացած փորձ ապարդյուն կլինի, եթե այդ ստատուս-քվոն խախտվի. նկատի ունեմ առաջին հերթին հայկական Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի եւ Բերդաձոր գյուղի ճակատագիրը։
Ա. ՄՈՒԹԱԼԻԲՈՎ,― Ոչ մի բռնի տեղահանության մասին հարց մենք չենք դրել եւ չենք դնում։ Նման պնդումները պարզ ջրի պղտորում են, չնայած, անկեղծ ասած, մենք բարոյական իրավունք ունենք հարցը հենց այդ հարթության վրա դնելու։ Մի մոռացեք, որ կարճ ժամանակում Հայաստանից արտաքսվեցին մոտ 200 հազար ադրբեջանցիներ, որոնք մի սերունդ չէ, որ ապրում էին այնտեղ։ Փաստորեն այժմ նրանք այնտեղ չկան։ Ադրբեջանում ապրող հայերը պետք է ենթարկվեն Ադրբեջանի եւ ԽՍՀՄ-ի սահմանադրություններին։ Այլ պայման չկա։ Այլ հարց է, որ որոշ հայ ընտանիքներ վճռել են կամավոր հեռանալ մեր հանրապե