չի հիմնավորել իր կողմից բիրտ ուժի գործադրումը։ Անցյալ օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին, առանց Մոսկվայի օգնության, Հայաստանի ժողովրդավարական իշխանությունները խաղաղ կերպով կարողացան զինաթափել բոլոր ինքնակոչ կամ ապօրինի զինված տարրերին։ Այդ միջոցով հնարավոր եղավ բռնագրավել վեց անգամ ավելի զենք, քան վերջերս արեց խորհրդային բանակը ուժի գործադրմամբ։
Հայաստանի կառավարությունը միլիցիայի կառուցվածքներում, հանրապետության օրինական իշխանությունների ենթակայության տակ ստեղծել է ինքնապաշտպանության ուժեր՝ իբրեւ հանրապետության կանոնավոր միլիցիայի մաս։ Դրանց նշանակությունն ու թվակազմը չափազանցվում են խորհրդային եւ ադրբեջանական հաղորդագրություններում։ Իսկ միլիցիայի ուժեղացումն անհրաժեշտ էր սահմանամերձ շրջանների բնակչությանը պաշտպանելու համար, ինչպես նաեւ թույլ չտալու՝ որ տեղային բախումները վերաճեն լայնամասշտաբ առճակատման։
Անհնար է, որ խորհրդային քաղաքական որոշումները եւ լայնածավալ ռազմական գործողություններն իրականացվեն առանց Գորբաչովի իմացության եւ համաձայնության։
Անցյալ օգոստոսից, ժողովրդավարական ուժերի հաղթանակից ի վեր, Հայաստանի խորհրդարանն ընդունել է բազմակուսակցական համակարգ, հողը բաժանել գյուղացիներին, սկսել է առեւտրի եւ արդյունաբերական օբյեկտների մասնավորեցումը, վավերացրել է մարդու քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային համաձայնագիրը, ընդունել է խղճի եւ դավանանքի ազատության համաշխարհային սկզբունքները։ Մենք կատարելագործում ենք մեր օրենսդրությունը եւ այժմ նախապատրաստվում իրավական բարեփոխումների։ Օգոստոսին Հայաստանի խորհրդարանն ընդունեց անկախության գործընթացի մասին Հռչակագիրը, որը վերջնական անկախության երկար ճանապարհի սկիզբն է։ Մենք անկախությունը դիտում ենք իբրեւ գործնական անհրաժեշտություն՝ ժողովրդավարական հաստատությունների ստեղծման համար։ Դա միջոց է ձերբազատվելու կայսերական այն կոնտեքստից, որտեղ դրացի հանրապետությունները դիտվում են իբրեւ թշնամիներ, իսկ Մոսկվան` որպես ազգային գոյատեւման միակ երաշխիք։