կալի քայլը՝ միաձույլ ֆեդերատիվ համակարգից ազատ եւ իրավահավասար պետությունների ընկերակցության անցնելու ուղղությամբ։
Այս տեսակետից հատկապես կուզեի ձեր ուշադրությունը հրավիրել հայտարարության երկու կետի վրա։
Առաջինը վերաբերում է հանրապետությունների կողմից միութենական դաշնագրին իրենց մասնակցության ձեւի ազատ ընտրությանը։ Լիիրավ անդամությունից բացի նախատեսվում է ընկերակցող անդամ կամ դիտորդ անդամ լինելու հնարավորություն եւ այլն։ Հասկանալի է, որ դաշնագիրն էլ չի լինի այն, ինչ մշակվել է Նովո-Օգարյովոյում։ Հայաստանը, բնականաբար, միութենական դաշնագրի նկատմամբ իր տեսակետը կարտահայտի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում[1]։
Իսկ երկրորդ կետը (հայտարարության մեջ 7-րդ), որի վրա ես կուզենայի հրավիրել ձեր ուշադրությունը, այն է, որ երաշխավորում է համաշխարհային ընկերակցության, Միավորված ազգերի կազմակերպության լիիրավ անդամներ դառնալու հանրապետությունների իրավունքը։ Դրանով իսկ հանրապետությունները հայտնվում են միջազգային իրավունքի լիակատար պաշտպանության ներքո։
Ես վստահ եմ, որ այս առումով համագումարի միջնորդությունը կարժանանա Արեւմուտքի քաղաքական շրջանների դրական արձագանքին, որոնք շահագրգռված են Խորհրդային Միությունում սոցիալ-քաղաքական լարվածության վերացմամբ։ Իսկ դա մեծապես կօգնի այդ լարվածության վերացմանը։
Հայտարարությունը հստակ պատասխան է տալիս նաեւ երկու կարեւորագույն հարցերի, որոնք լրջորեն մտահոգում են թե՛ ԽՍՀՄ ժողովուրդներին, եւ թե՛ համաշխարհային հանրությանը։ Դա նախ եւ առաջ զինված ուժերի եւ ռազմաստրատեգիական տարածքի միասնության պահպանումն է՝ այն անհրաժեշտաբար ներդաշնակելով հանրապետությունների շահերին, անպայման անցկացնելով արմատական բարեփոխումներ, որոնք արդեն մշակվում են ԽՍՀՄ պաշտպանության նախարարությունում (հենց նոր ես ստացա բարեփոխումների նախագծի ծրարը՝ պաշտպանության նախարար Շապոշնիկովի ստորագրու
- ↑ Տպագրում՝ «սեպտեմբերի 21-ի հանրաքվեից հետո», ըստ ձեռագրի ուղղում ենք՝ «սեպտեմբերի 21-ի հանրաքվեում» («на референдуме 21 сентября»)։