հատում է այդ փաստաթղթի անհրաժեշտությունը եւ համոզված է, որ աշխատող պայմանագիր է ստորագրել, մյուս մասը, ընդհակառակը, չափազանց անլուրջ համարելով այդ ձեռնարկումը, հենց այնպես ստորագրել է, նկատի ունենալով, որ դա ո՛չ կօգնի, ո՛չ կվնասի իրեն։
― Դուք Ձեզ ո՞ր կողմը կդասեիք։
― Գաղափարի տեսակետից ես պայմանագիրը շատ լուրջ եմ համարում, քանի որ հարյուրամյակներ շարունակ որպես պետական մեկ միավոր ձեւավորված երկիրը չի կարող մեկ օրում կազմալուծվել-քայքայվել։ Ուստի կապվածության միասնական ձեւերը, իմ խորին համոզմամբ, պետք է փոխարինվեն համագործակցության նոր եղանակով, ինչպիսին է, օրինակ, պետությունների եւրոպական համագործակցությունը։ Բայց սա չի նշանակում, թե ես նույնքան համոզված եմ, որ մեր ստորագրած պայմանագիրը գործելու է, արդարացնելու է իրեն։ Մինչդեռ մասնակցում ենք դրան, ինչպես որ պետք է մասնակցենք վերոհիշյալ գաղափարի մարմնավորմանը նպաստող բոլոր կառուցողական աշխատանքներին։
― Իսկ հնարավո՞ր է, արդյոք, որ տնտեսական կապվածության պահպանումը հետագայում նորից հանգեցնի քաղաքական կախվածության։
― Հնարավոր է, որ որոշ պետություններ, հատկապես մեծ պետությունները` Ռուսաստանը, Ուկրաինան, Ղազախստանը փորձեն ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կախված ության մեջ գցեն մյուսներին, բայց սրանք էլ, իհարկե, պետք է գործի դնեն իրենց հակազդեցությունները, որպեսզի այդ կախվածությունը վերածեն փոխկախվածության։ Ակնհայտ է, որ պետությունների մի մասը հետապնդում է քաղաքական նպատակներ, ուստի այստեղ պայքարը բնական է։
― Նախագահական կառույցների առաջ գալուց հետո, Ձեր կարծիքով, Հայաստանի Գերագույն խորհուրդն իր այսօրվա կազմով ու (ոչ բազմակուսակցական) բնույթով ի վիճակի՞ է կատարել քաղաքական հակակշռի իր դերը։
― Դասական իմաստով հակակշիռ չի կարող լինել, բայց քաղաքականորեն գուցե ցանկալիից ավելի մեծ հակակշիռ դառնա, որովհետեւ այս խորհրդարանն ավելի հակված է (ե՛ւ ուժերի բաշխմամբ, ե՛ւ հասարա