Այս էջը սրբագրված է


― Վտանգ չկա՞, որ այս համաձայնագրերին արագորեն մասնակցելով` մենք դուրս ենք մնում «անկախականների» երկրորդ շարասյունից, որի կազմում Վրաստանն էր, Մոլդովան եւ մենք։

― Մասնակցելով անցման, հանդարտ անցման շրջանի միջհանրապետական կառուցողական գործընթացներին, մենք ավելի ենք մոտենում անկախության մեր նպատակին։ Մեր ուղին ավելի կարճ է, քան առճակատման դիմողներինը։

― Ակնկալո՞ւմ եք նոր ցնցումներ Մոսկվայում։

― Քաղաքական առումով` ոչ, սոցիալական առումով, որը կվերածվի քաղաքականի` այո։ Արեւմուտքը պետք է լինի տնտեսական վերափոխումների երաշխավորը, որպեսզի անցման շրջանի անխուսափելի կորուստները պայթյուններ առաջ չբերեն։

― Մասնագետների մեծամասնությունը խորհրդային տնտեսության համար Լեհաստանի «շոկաբուժությունն» է հանձնարարելի դիտում։ Ըստ Ձեզ, Հայաստանի համա՞ր էլ լավագույնը դա է։

― Չորս-հինգ տարի առաջ, երբ դեռ տնտեսական կառույցները չէին փլուզվել, լեհական տարբերակը գուցե փրկություն լիներ, եւ մենք արդեն դուրս եկած կլինեինք այս անմխիթար վիճակից։ Այժմ, թերեւս, չափազանց ծանր է նստելու այն կիրառելը, բայց այլ ուղի չի նշմարվում։

― Նախատեսո՞ւմ եք, որ Հայաստանում տնտեսական բարեփոխումներն ավելի արագ կընթանան, քան նախորդ մեկ տարվա ժամանակամիջոցում էր։

― Այո՛։ Նախկին տեմպերն էլ դանդաղ չէին, բայց մեզ կաշկանդում էր այն, որ մյուս հանրապետությունները հին եղանակներով էին գործում։ Այժմ հույս կա, որ այդ արգելքը կվերանա, ինչն ինքնին կխթանի մեր բարեփոխումները։

― Արցախում շարունակվող արյունալի բախումները նշանակո՞ւմ են, արդյոք, որ Ժելեզնովոդսկի հայտարարագիրը մեռելածին մի փաստաթուղթ է, թե՞ առաջընթացի հույս կա։

― Ես այն կարծիքին չեմ, որ փաստաթուղթը մեռելածին է, թեեւ դա չի նշանակում, թե անվերապահորեն հավատում եմ նրա հաջողությանը։ Պարզապես ես ելնում եմ այն հանգամանքից, որ այսպիսի խնդիրների