Այս էջը սրբագրված է

լու համար։ Այս ուղղությամբ թեեւ որոշակի աշխատանքներ տարվում են, բայց, ըստ երեւույթին, առայժմ ոչ բավարար։

* * *

Ինչպես նշվեց, Հայաստանի ներկա իշխանությունների միակ լուրջ սոցիալական հենարանը մնում է Հայոց համազգային շարժումը, ինչը, բնականաբար, նրա վրա է դնում որոշակի պարտավորություններ։ ՀՀՇ-ն ծնվեց որպես լայն ժողովրդական շարժում, սկզբում այլ կարգախոսներով, այլ սոցիալական պահանջներով։ Այսօր այն դարձել է իշխող պետական ուժ, ինչը նրա համար ստեղծել է որոշակի երկակի հանգամանք։ Շարժումը մի կողմից պարտավոր է պաշտպանել պետական շահերը, մյուս կողմից՝ չդադարել ժողովրդի սոցիալական պահանջների արտահայտիչը լինելուց։ Սրանով փաստորեն Հայոց համազգային շարժումը տարբերվում է ընդդիմության զանազան շերտերից, որոնք կարող են բացարձակ որեն հակադրվել իշխանություններին, շահարկելով սոցիալական խնդիրները եւ հաճախ առաջնորդվելով միայնումիայն «պոպուլիստական» նպատակներով։

Շարժման վիճակը շատ նուրբ է, փաստորեն նա է ստանում դժգոհության ալիքի բոլոր հարվածները։ Բայց սա էլ բնական է, եւ ամենեւին հարկ չկա խրտնելու։ Դուք եք պետության հենարանը, ուստի նրա բոլոր թերությունների համար ձեզ պետք է մեղադրեն։ Դուք պետք է դիմանաք այդ ճնշմանը, կարողանալով հավասարակշռել պետական շահերն ու ժողովրդի սոցիալական պահանջները, որոնք պետք է լինեն ձեր մշտական մտահոգության առարկան։ Առայժմ ՀՀ Շ-ն, կարելի է ասել, ատամները սեղմելով, ներքնապես խռովվելով, կարողանում է պահպանել նշված հավասարակշռությունը։ Այդ առթիվ ես «ցավակցում եմ» Շարժմանը, միաժամանակ գնահատելով այն մեծ պատիվը, որ վիճակվել է նրան։

Շարժումը պետք է շատ ուշադիր լինի անգամ անարդարացի թվացող մեղադրանքների նկատմամբ։ Պետք է փորձել հասկանալ ընդդիմությանը, բացատրել, համոզել։ Մարդիկ կարոտ են փաստարկված խոսքի, եւ ամենաբարդ վիճակներում անգամ հնարավոր է այդ խոսքը տեղ հասցնել։

Լինելով հասարակության հիմնական շարժիչ ուժը, ՀՀՇ-ն պարտավոր է նաեւ համագործակցության եզրեր որոնել ընդդիմության կառու