Այս էջը սրբագրված է


ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ՕԳՈՆՅՈԿ» ԱՄՍԱԳՐԻՆ

(4 ապրիլի, 1992 թ.)

Լսելով մեր առաջին հարցը՝ Նախագահը մեղմ ժպտաց, հասկացնելով, որ դրան հեշտ չէ պատասխանել եւ որ՝ կանխատեսումներն իր տարերքը չեն։ Սակայն մենք համառորեն պատասխանի էինք սպասում։ Հարցը ձեւակերպված էր այսպես.

― Ժողովրդի մեջ Դուք անկեղծ եւ սթափ քաղաքական գործչի վարկ ունեք։ Մենք կցանկանայինք Ձեզանից լսել կանխատեսումն այն մասին, թե ինչպե՞ս կարող է զարգանալ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ։

― Ես համոզված եմ, եթե չլիներ ղարաբաղյան հակամարտությունը, ապա հանրապետությունում մեծ հիմնախնդիրներ չէին լինի. Հայաստանը կոմպակտ, միատարր հանրապետություն է՝ անկախության հասած համախմբված ժողովրդով։

Թվում էր, մենք ամեն ինչ ունենք տնտեսությունը վերափոխելու, արտաքին քաղաքական կապեր հաստատելու եւ մեր կյանքը նորմալացնելու համար։ Սակայն Ղարաբաղը խառնեց բոլոր խաղաքարտերը։ Իսկ երբ Հայաստանն ու Ադրբեջանը ձեռք բերեցին անկախություն, այդ հիմնահարցը դարձավ միջազգային։ Այնպես որ, մենք պետք է ենթարկվեինք նոր՝ միջազգային խաղի կանոններին։ Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ մենք պահպանում ենք այդ խաղի կանոնները։ Դա նաեւ որոշակի առաջընթաց է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, քանի որ միջազգային հանրությունը, քանի դեռ գոյություն ուներ Խորհրդային Միությունը, դա համարում էր ԽՍՀՄ ներքին գործը եւ ոչ մի ձեւով չէր միջամտում։ Այժմ, սակայն, նա կարծես զգացել է իր պատասխանատվությունը, այդ հակամարտությունը կարգավորելու իր պարտա