Այս էջը սրբագրված է

կանությունը։ Կարծում եմ, այժմ խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովող, միջազգային իրավունքով երաշխավորված մեխանիզմների ստեղծման հնարավորություններն առկա են, մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան հակամարտ կողմերի միջեւ կառուցողական բանակցություններ սկսել։ Այդ հնարավորությունը կա, եւ այն, բարեբախտաբար, կենսագործվում է։ Ղարաբաղյան հակամարտությամբ լրջորեն զբաղվում է ԵԱՀԽ-ն։ Այս ուղղությամբ նշանակալից ջանքեր են գործադրում Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Իրանը։ Մասնավորապես, Իրանի միջնորդական առաքելության փորձը ցույց տվեց, որ հնարավոր է հասնել ժամանակավոր զինադադարի, կրակի դադարեցման։

― Ո՞ր խաղաղարար մոդելներն են Ձեզ ավելի մոտ՝ իրանակա՞ն, ամերիկյա՞ն, ֆրանսիակա՞ն…

― Ես չէի ցանկանա առանձնացնել որեւէ երկրի առաջարկած այս կամ այն պլանը։ Ամեն դեպքում տարբերակներից ոչ մեկը հնարավոր չէ իրականացնել առանց այլ երկրների ջանքերի։ Խաղաղ կարգավորման յուրաքանչյուր պլանում կա ռացիոնալ առաջարկություն։ Այժմ, իմ կարծիքով, տեղի է ունենում ջանքերի որոշակի մասնատում։ Անհրաժեշտ է բոլոր առաջարկությունները մեկտեղել։

Մեր պլանն այսպիսին է. կրակի դադարեցում եւ դրա պահպանությունը վերահսկող մեխանիզմի ստեղծում։ Այդ մեխանիզմի առանցքը միջազգային դիտորդների ներկայությունն է։ Սա առաջին փուլն է։

Երկրորդ փուլը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքների համակարգի ստեղծումն է։ Առայժմ անվտանգության միակ համակարգն ինքն ապաշտպանությունն է, ուրիշը դեռեւս գոյություն չունի։ Ա՛յս է վտանգը, քանզի նման համակարգը պատերազմ է ենթադրում։ Մենք կողմնակից ենք կրակի դադարեցման, խաղաղության հաստատման, սակայն երկար սպասված խաղաղությունը կլինի այն ժամանակ, երբ ինքնապաշտպանության համակարգը կփոխարինվի այդ հողում խաղաղությունը երաշխավորող այլ հուսալի համակարգով։

― Սակայն, հնարավո՞ր է արդյոք այդ հիմնահարցը լուծել միայն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցությունների ճանապարհով։

― Նման հարցադրումը սխալ էր հակամարտության հենց սկզբից։ Միջազգային հանրությունն արդեն ընդունում է, որ Ղարաբաղը ինքնու