Այս էջը սրբագրված է


ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ՝ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԵՐԴՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԻԹՈՎ
[1]

(11 նոյեմբերի, 1992 թ.)

― Ո՞րն է նախագահական անցած մեկ տարում պետության կարեւորագույն առաջընթացը եւ թերացումը։ Ներկա սոցիալ-տնտեսական ծանր կացության համար որքանո՞վ է պատասխանատու կառավարությունը։

― Նախագահական մեկ տարվա ընթացքում մեր պետության ամենագլխավոր առաջընթացի եւ թերացումների մասին ընդգրկուն հարցը ինձ հնարավորություն կտա գնահատել որոշ երեւույթներ։ Ես չէի ցանկանա խոսել ձեռքբերումների, նվաճումների մասին, որովհետեւ ներկա այս ծանր սոցիալ-հասարակական մթնոլորտի ֆոնի վրա, կարծում եմ, մի փոքր շքեղություն կլինի նվաճումներից եւ ձեռքբերումներից խոսելը։ Կխոսեմ այն արժեքների մասին, որոնք այսօր մենք ունենք եւ պետք է գնահատենք։ Ամենակարեւորը Հայաստանի ներքին սոցիալ-քաղաքական իրավիճակի կայունությունն է։ Ես դա գնահատում եմ որպես ամենաթանկ արժեքը, որ այսօր ունի Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը, մանավանդ այն իրադարձությունների ֆոնի վրա,

  1. «Հայաստանի Հանրապետությունը» ծանուցում է, որ այդ հանդիպման ընթացքում բարձրացված հարցերը տպագրվել են նախապես՝ նոյեմբերի 13-ի համարում։ Նախագահի պատասխանները տպագրվել են՝ թերթի խմբագրության կողմից հարցերի փոխարեն դրված ենթավերնագրերով։ «ՀՀ»֊ի նախորդ համարում իրականում տպագրված է հարցերի վերաշարադրանքը։ Դրա հիման վրա աշխատել ենք վերականգնել հարցազրույցի տեսքը եւ դուրս ենք թողել խմբագրության կողմից դրված ենթավերնագրերը։