Այս էջը սրբագրված է

Հաջորդ կարեւոր արժեքը ժողովրդավարական ազատություններն են։ Թեեւ այստեղ էլ կան տարբեր գնահատականներ, բայց դրանք, կարծում եմ, լուրջ չեն։ Ժողովրդավարական ազատություններն անառարկելի են, այս հարցում ես որեւէ մեղադրանք չեմ ընդունում։ Ժողովրդավարական ազատությունների վերաբերյալ բոլոր մեղադրանքները ես համարում եմ զուտ ամբոխավարություն։ Գոյություն ունի ազատ մամուլ, միտինգների, ցույցերի ազատություն։ Որեւէ սահմանափակում, որեւէ արգելք ոչ ոք չի կարող նշել։ Բացարձակապես բացակայում է գրաքննությունը. դուք բոլորդ մամուլի ներկայացուցիչներ եք, պետք է հավաստեք դա։ Ես նկատի ունեմ գրաքննությունը պետության կողմից, այլ բան է, որ մամուլի օրգաններն ունեն իրենց ներքին գրաքննությունը։ Դա իրենց իրավունքն է։ Յուրաքանչյուր խմբագի ր ունի իր քաղաքական գիծը, իր աշխատանքային ծրագիրը, եւ ըստ այդ ծրագրի ու իր քաղաքական գծի՝ նա որոշ սահմանափակումներ կարող է մտցնել իր թերթում։ Դա արդեն իրենց ներքին գործն է։ Կրկնում եմ՝ պետության կողմից գրաքննությունը բացարձակապես բացակայում է։

Հաջորդ կարեւոր ձեռքբերումը, որ ես կարող եմ արդեն նվաճում համարել, այն է, որ մենք կարողացանք հաղթահարել պատերազմի հիստերիան (ե՛ւ գործադիր իշխանությունը, ե՛ւ խորհրդարանն այս հարցում շատ ճիշտ կողմնորոշվեցին)։ Սա չափազանց կարեւոր քաղաքական նվաճում էր հայ ժողովրդի կողմից։ Հունիս ամսին, երբ մեծ հաջողություններից հետո Ղարաբաղում մենք ունեցանք շատ դառը պարտություններ, մեծ գայթակղություն կար տրվելու պատերազմի այդ հիստերիային, դիմելու արկածախնդրության, ներքաշվելու լայնամասշտաբ պատերազմի մեջ։ Մենք կարողացանք դրանից խուսափել։ Սա, ես կարծում եմ, մեր չափազանց կարեւոր, գուցե եւ չգնահատված, նվաճումն է։ Համենայն դեպս, ես մեր ժողովրդին խոստանում եմ, որ կանեմ ամեն ինչ, որպեսզի չներքաշվենք լայնամասշտաբ պատերազմի մեջ եւ այսքան զրկանքների վրա չավելացնենք նաեւ մեր զավակների անմեղ արյունը։

Կարեւոր նվաճում եմ համարում նաեւ այն, որ, թեեւ շատ սուր բանավեճերից հետո, խորհրդարանն այնքան խոհեմություն ունեցավ, որ չճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը. դա ուղղակի մարտահրավեր կլիներ ողջ աշխարհին եւ, այս անգամ արդեն քաղաքական