տանի, Միացյալ Նահանգների, Թուրքիայի, Գերմանիայի հետ հանդիպումների ընթացքում, բոլորն էլ համաձայն են մեր տեսակետի հետ։ Այսօր բոլորիս համար էլ խնդիրը պարզ է. զինադադարն է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման պայմանը։ Զինադադարից հետո, Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովումից հետո, թող բանակցությունները տեւեն երկար ժամանակ։ Սովորաբար, այսպիսի հարցերի դեպքում, բանակցությունները շատ երկար են տեւում։ Դուք գիտեք, աշխարհում նմանատիպ բազմաթիվ հարցեր կան, որոնց շուրջ բանակցությունները նույնիսկ տասնյակ տարիներ են տեւում։ Գլխավորն այսօր Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովումն է եւ Լեռնային Ղարաբաղի՝ որպես տնտեսական-քաղաքական միավորի, նորմալ կենսագործունեությունը։ Եթե սրանք ապահովվեն, մնացած հարցերը, այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, պետք է դառնա բանակցությունների առարկա։
― Ինչպե՞ս եք գնահատում քաղաքական պայքարը Հայաստանում։
― Ինչպես եմ ես գնահատում Հայաստանում առկա քաղաքական պայքարը։ Գնահատում եմ որպես չափազանց բնական, անհրաժեշտ եւ անխուսափելի։ Դա արդեն մարդկանց ցանկություններից չի կախված։ Եթե իսկապես ժողովրդավարական հասարակություն է, ուրեմն այդ ժողովրդավարական հասարակության մեջ պետք է տեղի ունենա քաղաքական պայքար տարբեր կուսակցությունների միջեւ՝ հանուն իշխանության։ Ուղղակի միակ պայմանն է, որ այդ պայքարը տեղի ունենա օրենքների, Սահմանադրության շրջանակներում։ Ես կընդունեմ օրենքների, Սահմանադրության շրջանակներում տեղի ունեցող ցանկացած պայքար, որքան էլ այն հաճելի չլինի իմ քիմքին, իմ հեղինակությանը, իմ անձնավորությանը։ Եթե պայքարն ընթանում է, եւ մեղադրանքները ներկայացվում են օրենքների շրջանակներում, ես պատրաստ եմ ամենայն լրջությամբ քննել, վերլուծել, հաշվի առնել ինձ ներկայացվող բոլոր առաջարկություններն ու մեղադրանքները։
Մեզ մոտ այսօր օրենքների շրջանակներում պայքարի ասպարեզ կա. դա մեր մամուլն է, խորհրդարանը։ Բայց, դժբախտաբար, պետք է ասեմ, որ մեր քաղաքական կուսակցությունները, խորհրդարանական