Այս էջը սրբագրված է

քիայով եւ Իրանով անցնող ճանապարհներին։ Շատ շուտով երեւի մեզ հաջողվի հացի մի մասը ստանալ նաեւ Պարսից ծոցով, Իրանի տարածքով։ Եթե նույնիսկ հնարավոր լինի բեռները մեկ ճանապարհով տեղափոխել, այդ դեպքում էլ մենք պետք է աշխատենք դրանք բերել երեք-չորս ճանապարհով, որպեսզի առաքումները երաշխավորված լինեն։ Սրանից է կախված, թե որպիսի պատահականությունների հետ կապված կլինի ապագան։ Միշտ, ե՛ւ քաղաքականության մեջ, ե՛ւ տնտեսության բնագավառում, այլընտրանքային հնարավորության առկայությունը չափազանց կարեւոր պայման է։

― Ինչպիսի՞ն է Ռուսաստանի հետ հետագա հարաբերությունների հեռանկարը։

― Ես որեւէ հիմք չունեմ հայտարարելու, որ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ վարում է անազնիվ քաղաքականություն։ Ավելին, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ չի վարում նաեւ երկակի քաղաքականություն։ Մեկ անգամ է թյուրիմացություն ծագել։ Դա միակ լուրջ թյուրիմացությունն էր Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ այս մեկ տարվա ընթացքում։ Խոսքս վերաբերում է այն ժամանակահատվածին, որն ընդգրկում է Հայաստանի եւ Ռուսաստանի անկախության շրջանը։ Մեր հարաբերությունները բնութագրվել են որպես կայուն, հուսալի, բարեկամական հարաբերություններ։ Իսկ հիշյալ լուրջ թյուրիմացությունն ունի իր պատճառները։ Խոսքն այս տարվա հունիսին Ռուսաստանի մեղքով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հավասարակշռության խախտման մասին է։ Այստեղ էլ հատուկ միտում չեմ տեսնում Հայաստանի նկատմամբ։ Պարզապես, որոշ անկազմակերպվածության պատճառով, Ռուսաստանն ստիպված էր ենթարկվել Ադրբեջանի ճնշմանը եւ նրան հանձնել չորս դիվիզիաների ռազմական տեխնիկան եւ զինամթերքը։ Ռուսաստանը նույն անկազմակերպվածության պատճառով այդ պահին չկարողացավ պահպանել հավասարակշռությունը եւ Հայաստանին նույնպես գոնե նույնքան ռազմամթերք ու տեխնիկա հանձնել։ Սա ամենացավոտ, ամենամեծ թյուրիմացությունն էր, որ տեղի ունեցավ Հայաստան – Ռուսաստան հարաբերություններում։ Դրանից հետո հավասարակշռությունը հիմնականում պահպանվում է։ Որքան ռեֆոր