ՏԱՐԵԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ
Մեծարգո պարոն նախագահ,
Մեծարգո պատգամավորներ,
Նկատի ունենալով, որ Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության խնդիրները բազմիցս դարձել են լուրջ քննարկման առարկա, բոլոր ամբիոններում արծարծվել ու հստակորեն ներկայացվել են իշխանության տարբեր մարմինների ու հասարակական- քաղաքական կազմակերպությունների մոտեցումներն ու տեսակետները, որոնց այսօր դժվար թե հնարավոր է նոր բան ավելացնել` սույն հաղորդման մեջ հարկ եմ համարում ամբողջությամբ կենտրոնանալ հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի գնահատականի եւ տնտեսության կայունացման ու զարգացման ուրվագծվող միտումների վրա։
Համակարգային ու աշխարհաքաղաքական արմատական շրջադարձերը, նոր իրավիճակում կառավարման համակարգերի արագ վերափոխման ու ճկուն աշխատանքի ապահովման դժվարությունները, տարիներ շարունակ կուտակված խնդիրների անհետաձգելի լուծման պահանջները հանրապետությունում համընդգրկուն բնույթ են հաղորդել ճգնաժամային երեւույթներին։
Հանրապետության ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրվում է արտադրության ֆիզիկական ծավալների կտրուկ անկումով, էներգետիկ ռեսուրսների ծայրահեղ անբավարարությամբ, վերարտադրության պրոցեսը կազմալուծելու դատապարտող ինվեստիցիոն