Այս էջը սրբագրված է






ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ԻԲՐԲՈՐԲՈՔՎՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԻՏԻՆԳՆԵՐՈՒՄ [1]

(19 օգոստոսի, 1988 թ.)


Վերջին ժամանակներս Ղարաբաղյան շարժման դեմ ուղղված հիմնական մեղադրանքներից մեկն է դարձել այն, որ իբր երեւանյան միտինգներում հակառուսական տրամադրություններ են բորբոքվում։ Սա պարզապես ստալինյան զինանոցից հանված հերթապահ մի հերյուրանք է, որով ավանդաբար ամբաստանվում է կենտրոնական իշխանությունների, սովետական բյուրոկրատիայի նկատմամբ արտահայտված որեւէ դժգոհություն։ Նման մոտեցումը, սակայն, ամենեւին չի կարելի կապել իշխանությունների թեթեւամտության կամ կարճատեսության հետ, քանի որ այն ունի շատ ավելի խոր պատմահասարակական եւ հոգեբանական արմատներ։Բանն այն է, որ երկրի բյուրոկրատիան առ այսօր բացահայտորեն առաջնորդվում է Սովետական Միության եւ Ռուսական պետության նույնության գաղափարով։ Նշենք թեկուզ մեկ թարմ փաստ. «Օգոնյոկ» շաբաթաթերթի այս տարվա հուլիսյան համարներից մեկում (թիվ 29) ՍՍՀՄ ֆինանսների մինիստր Բ. Ի. Գուսեւը առանց այլեւայլության գրում է հետեւյալը. «Այսօրվա առաջնահերթ հոգսը պետությանն առնչվող հոգսն է, մանավանդ մեր Սովետական պետության՝ Ռուսական պետության ամրապնդման հոգսը»։ Ուստի միանգամայն պարզ է, որ նման մոտեցման դեպքում պետական մարմինների

  1. Տարածվել է «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի» անունից, հայերեն եւ ռուսերեն։