քաղցով, հումքի եւ պատրաստի արտադրանքների շուկայի զգալի կորստով, քայքայված ֆինանսական տնտեսությամբ, արտադրության կառուցվածքային վերափոխման անբավարար տեմպերով, աղետի գոտու եւ փախստականների խնդրի սրությամբ, սահմանամերձ շրջաններում ստեղծված ծանր կացությամբ, ժողովրդական լայն զանգվածների սոցիալական անպաշտպանվածությամբ, գիտատեխնիկական պոտենցիալի կազմալուծման միտումներով, իշխանության ու կառավարման մարմինների դեռեւս անբավարար կառուցվածքային ներդաշնակությամբ, կառավարման համակարգում գոյություն ունեցող օրենսդրական մեծաթիվ հակասություններով, նոր տնտեսական հարաբերությունների ծավալման համար անհրաժեշտ իրավական դաշտի բացակայությամբ։
Տնտեսական համակարգի կայունացման վրա հսկայական բացասական ազդեցություն են ունենում ոչ միայն շրջափակումը, հանրապետությանը պատկանող բեռների ուղղակի կողոպուտն ու թալանը հարեւան հանրապետություններում, էներգետիկայում ստեղծված աղետալի իրավիճակը, այլեւ, մասնավոր ապես նաեւ դրանցով պայմանավորված, վճարման հաշվեկշռի եւ բյուջեի հսկայական դեֆիցիտը, վճարունակ պահանջարկի ճգնաժամը, ինվեստիցիոն սովը, սպառողական միտումների ուժեղացումն ու վերարտադրական շղթայի խաթարման իրական վտանգը։
Իրավիճակի համակողմանի վերլուծությունը ցույց է տալիս, որ եթե անգամ ամբողջությամբ բացառենք արտաքին քաղաքական գործոնի եւ դրանով պայմանավորված շրջափակումների ազդեցությունը, ապա միայն համակարգային փոփոխությունների` նախկին Միության քաղաքական-տնտեսական կառույցների փլուզման հետեւանքով հանրապետություններում անխուսափելի տնտեսական անկումը 1992 թվականին պիտի կազմեր 11–31 տոկոս։ Դրա անառարկելի վկայությունն է մասնավորապես այն փաստը, որ նախորդինը ամիսների արդյունքներով Ռուսաստանում տնտեսական անկումը կազմել է 17,6, իսկ Ղրղզստանում, Թուրքմենստանում եւ Մոլդովայում` 23–28 տոկոս։ Բնականաբար, տարբեր հանրապետություններում իր ավիճակի բարդության աստիճանը պայմանավորված է նաեւ մի շարք այլ գործոններով, որոնց թվում հատկապես կարեւորվում են արտադրության ներքին կոոպերացիայի աստի