ճանը, սեփական հումքային ռեսուրսներով ապահովվածությունը, մասնագիտացված ճյուղերի մոնոպոլ դերը նախկին ԽՍՀՄ շուկայում, վերամշակող եւ արդյունահանող արդյունաբերության հարաբերակցությունը, կոնվերսիայի ենթակա արդյունաբերության բաժինը արտադրության ընդհանուր ծավալում, սննդամթերքի նկատմամբ պահանջը սեփական ռեսուրսներով բավարարելու մակարդակը, անցյալից կուտակված տնտեսական խնդիրների սրվածության աստիճանը, տնտեսական համակարգում գոյություն ունեցող անհամամասնությունները եւ այլն։
Հայաստանի Հանրապետության համար այս գործոններից շատերը տնտեսության անկման լուրջ ազդակ հանդիսացան։ Տնտեսության անկումը գերազանցեց 50 տոկոսի սահմանագիծը` արդյունաբերության գծով 9 ամսում կազմելով 50,8 տոկոս։
Սա այն պրոցեսների կտրուկ սրումն էր տնտեսության մեջ, որոնք սկիզբ էին առել դեռեւս երկրաշարժից առաջ, 1980-ական թվականների երկրորդ կեսին։ Սկսած 1986 թվականից` արդյունաբերական արտադրության բնագավառում միջին տարեկան անկումն արդեն կազմում էր 0,1 տոկոս։ 1987 թվականին նախորդ տարվա համեմատությամբ ազգային եկամուտը նվազել էր 0,6, իսկ բնակչության մեկ շնչի հաշվով` 2 տոկոսային կետով։ Էապես հասունացել էր տնտեսության կառուցվածքային վերափոխումների, հաստոցային պարկի նորացման, կոնվերսիայի խելամիտ իրականացման, տնտեսական հարաբերությունների արմատական վերափոխման խնդիրը։
Այս հարցերը Հայաստանի համար չափազանց կարեւոր նշանակություն ունեին, քանի որ նախ` հանրապետության արդյունաբերության համար անհրաժեշտ հումքանյութական ռեսուրսների պահանջի 85–90 տոկոսը եւ սպառողական պահանջարկի 2/3-ը ապահովվում են ներմուծման հաշվին, եւ երկրորդ` իռացիոնալ տնտեսական կառուցվածքի պատճառով թողարկվող արտադրանքի մեջ վերջնական արտադրանքի բաժինը կազմում է ընդամենը 20–25 տոկոս։ Բնականաբար, այս երեւույթները ցցուն ձեւով բացահայտվեցին եւ ամբողջ թափով իրենց զգացնել տվին անկախ տնտեսական համակարգի անցնելու պարագաներում։
Վիճակագրության պետական վարչության եւ անկախ փորձագետների հաշվարկներով՝ հանրապետությունում արդյունաբերական ար