Այս էջը սրբագրված է

պատերազմական իրավիճակը թելադրում էր կենսագործունեության իր կանոններն ու մոտեցումները, այնուամենայնիվ, հանրապետությունում իրավիճակի կառավարելիությունը որեւ է կերպ չխաթարվեց, որ պետք է համարել մեր պետականության ամենակարեւոր նվաճումը։

Տնտեսական շրջափակման հետեւանքների մեղմացման, ինչպես նաեւ միակողմանի կախվածությունից խուսափելու առումով կարեւոր դեր խաղացին Մեղրիի նավակամրջի, Ախուրյանի կայարանի եւ Հյուսիսային Կովկաս – Անդրկովկաս նոր գազատարի գործարկումը։

Մեկ տարվա ընթացքում ձեւավորվեցին նոր բնույթի տնտեսական կապեր ու փոխհարաբերություններ շուրջ երկու տասնյակ երկրների ու տասից ավելի միջազգային կազմակերպությունների հետ։ Արտասահմանյան երկրների հետ Հայաստանն արդեն կնքել է շուրջ 140 պայմանագրեր, համաձայնագրեր, արձանագրություններ ու համատեղ հայտարարություններ, որոնցից 8-ը միջպետական հարաբերությունների հիմնական սկզբունքների, 54-ը՝ դիվանագիտական եւ հյուպատոսական կապերի հաստատման, 36-ը՝ առեւտրատնտեսական համագործակցության, 8-ը՝ գիտատեխնիկական եւ մշակութային համագործակցության, 15-ը՝ արտգործնախարարությունների միջեւ համագործակցության եւ կոնսուլտացիաներ անցկացնելու, 4-ը՝ ռազմական բնագավառի, 3-ը՝ տրանսպորտի եւ 14-ը՝ զանազան այլ հարցերի վերաբերյալ։ Սրանից բացի՝ Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում Հայաստանը կնքել է քաղաքականության ու տնտեսության համարյա բոլոր ոլորտներն ընդգրկող եւս 161 համաձայնագիր։

Հայաստանում ձեւավորվեցին տնտեսության կառավարման ու վերահսկման նոր, անկախ պետականության կարգավիճակին բնորոշ համակարգեր, ամբողջ տնտեսական համակարգը ներառնվեց հանրապետական կառավարման ոլորտ։

Չնայած դանդաղ, սակայն սկիզբ դրվեց ներքին ռեսուրսների համալիր օգտագործմանը եւ կառուցվածքային վերափոխումների որակապես նոր քաղաքականությանը։ Հայաստանն ստացավ իր ձուլածո ոսկու առաջին կիլոգրամները, ավարտվեց «Մետաղագործություն» ծրագրի մշակումը, որի առանձին մասեր արդեն իրագործման ընթացքի մեջ են։ Մասնավորապես նախատեսվում է եկող տարի պղնձարդյունաբերական արտադրանք թողարկող ձեռնարկությունները փոխադրել տե