նկատմամբ արտահայտված որեւէ դժգոհություն պետք է դիտվի որպես հակառուսական տրամադրություն։ Միաժամանակ հարկ է նշել, որ մեզ այդպիսի մեղադրանք ներկայացնողները տարօրինակ կերպով մոռանում կամ միանգամայն բնական են համարում այն փաստը, որ սովետական մամուլը ավելի քան մեկ տարի զբաղված է հայ ժողովրդին վերակառուցման թշնամի, էքստրեմիստ, նացիոնալիստ, ձրիակեր հռչակելու եւ դրանով հակահայկական տրամադրություններ սերմանելու գործով, որի հետեւանքով, օրինակ, բանակում արդեն հալածանքներ են սկսվել հայ զինծառայողների հանդեպ։
Ղարաբաղյան շարժման նպատակն է սահմանադրական շրջանակներում ընթացող գործողություններով հասնել Ղարաբաղի վերամիավորմանը Հայաստանի հետ՝ որպես սկզբունք խուսափելով որեւէ ազգի կամ ժողովրդի, որեւէ կրոնի կամ դավանանքի դեմ ուղղված թշնամական կամ վիրավորական արտահայտություններից։ Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է խուսափենք նաեւ մեր ազգային արժանապատվությունը վիրավորող այնպիսի իր ողությունների սկզբունքային քննադատությունից, ինչպիսիք են, օրինակ, ադրբեջանցի մոլեռանդների կողմից Սումգայիթի հայ բնակչության նկատմամբ գործադրված ցեղասպանության եւ սովետական բանակի կողմից «Զվարթնոց» օդանավակայանում կիրառված բարբարոսության փաստերը։ Վճռական հակահարված պետք է ստանան նաեւ հայ ժողովրդի հասցեին ուղղված այն բոլոր անպատասխանատու հայտարարությունները, որ անպատիժ կերպով հրապարակում են առանձին ղեկավար անձինք եւ մամուլի ու հեռուստատեսության մարմինները։
Հայ ժողովուրդն իսկապես շուրջ 300 տարի իր քաղաքական հույսերը կապել է Ռուսաստանի հետ եւ, անկախ կրած բազմաթիվ հուսախաբություններից, այսօր էլ չի կորցրել իր համակրանքը ռուս ժողովրդի նկատմամբ՝ վերջինիս վերաբերմունքը հստակորեն տարբերելով իշխանությունների վարած մեծապետական շովինիզմի քաղաքականությունից։ Սակայն այժմ, երբ Ղարաբաղի խնդրով զգալի բարոյական հարված է հասցվել հայ ժողովրդի ազգային արժանապատվությանը, ապա կարող է վտանգվել նաեւ այդ համակրանքը։ Հայ եւ ռուս ժողովուրդների անկեղծ բարեկամության ապահովման երաշխիքը ներկայումս