Այս էջը սրբագրված է

առաջարկի ու պահանջարկի ներազդեցությունը։ Դանդաղորեն ծնունդ են առնում նաեւ շուկայական ենթակառուցվածքի բաղադրիչները։ Սակայն այս գործում հիմնական անելիքները դեռեւս առջեւում են։

Հանրապետության օբյեկտիվ իրավիճակից ելնելով՝ գործադիր իշխանության ողջ համակարգը եւ, առաջին հերթին, կառավարությունը փոխադրվեց ճգնաժամային ու ֆուն կցիոնալ կառավարման ներդաշնակման ռեժիմի։ Միայն այդ ճանապարհով հնարավոր դարձավ հաղթահարել նախորդ ձմռան մեծաթիվ հրատապ խնդիրները, միաժամանակ ապահովելով տնտեսական համակարգային վերափոխման ամենակտրուկ շրջադարձերից մեկի՝ ազատ գների անցնելու պայմաններում տնտեսության կառավարելիությունը։

Համարյա ողջ տարվա ընթացքում մեզ համար կարեւորագույն հարցը տնտեսական շրջափակման ազդեցության թուլացումն ու հանրապետության կենսագործունեության ապահովումն էր։ Խնդիրը, դժբախտաբար, ոչ միայն չի փոխվել, այլեւ ավելի է սրվել։ Այսօր հանրապետության կենսագործունեությունը թեկուզ անցյալ ձմեռվա մակարդակով պահպանելու համար օրական պահանջվում է ներմուծել 170–180 վագոն մազութ ու նավթամթերք, 70–80 վագոն սննդամթերք, 100 վագոնից ավելի արդյունաբերական հումք ու արտադրանք, շուրջ 150 վագոն այլ բեռներ։ Մինչդեռ իրական հնարավորություններն արդեն 4 ամիս է՝ մոտեցել են զրոյի։

Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին, երբ վթարների պատճառով խիստ անկանոն էր գործում նաեւ վրացական երկաթգիծը (փետրվար-մարտ ամիսներին այդ գծով ստացվեց ընդամենը 24 գնացք), Հայաստան մտավ 55191 վագոն կամ 3,6 մլն տոննա բեռ, որից՝ 18237 վագոն կամ 1,2 մլն տոննա մազութ։ Ստացվեց նաեւ 4588 վագոն հացահատիկ ու ալյուր, 5395 վագոն տարբեր տիպի այլ նավթամթերքներ եւ 1058 վագոն սննդամթերք։ Քիչ է ասել՝ ստացվեց։ Այդ գործին օր ու գիշեր լծված մարդիկ միայն կարող են հասկանալ, թե ստեղծված իրավիճակում դա ինչպիսի ջանքեր էր պահանջում։

Գործնականում օգտագործվեց երկաթգծի ամբողջ թողունակությունը, սակայն զգալի քանակությամբ բեռներ երկաթգծի թողունակության սահմանափակվածության պատճառով այդպես էլ հնարավոր չեղավ ներմուծել Հայաստան (շուրջ 6 հազար վագոն), որից 2153 վագոնը