կամ 140 հազար տոննան կազմում էր մազութը։ Այդ բեռների մի մասը բերվեց մեքենաներով, իսկ գերակշիռ մասն իրացվեց առաքողների կողմից։
Վիճակը կտրուկ սրվեց 1992թ. օգոստոսի 14-ից՝ Աբխազիայում ծավալված իրադարձությունների պատճառով։ Երկաթուղին փակվեց ամբողջությամբ։ Հնարավոր դարձավ միայն մասնակիորեն օգտվել Բաթում եւ Փոթի նավահանգիստներից, սակայն վերջին շրջանում լուրջ բարդություններ են առաջացել նաեւ այս ճանապարհի շահագործման հարցում։
Իրավիճակին գումարվեցին նաեւ հյուսիսային գազատարի պայթեցումն ու տեւական խափանումը, այն դեպքում, երբ այն Հյուսիսային Օսեթիայի կողմից ամռան 1,5 ամիսների շրջափակումից հետո Հայաստանի ամենաակտիվ միջամտության շնորհիվ նոր էր գործարկվել։
Ապրիլ-հուլիս ամիսներին, գազամատակարարման երկարատեւ ընդհատման պայմաններում, ոչ միայն հաջողվեց ծանրաբեռնվածությամբ աշխատեցնել էներգետիկ համակարգը եւ ակտիվացնել տնտեսական աշխատանքը, այլեւ ձմռան համար կուտակել մոտ 200 հազար տոննա մազութ, ճանապարհին ունենալով եւս 140 հազար տոննա։
Իրադրության կտրուկ փոփոխությունը եւ գազամատակարարման նվազումը ստիպեցին օգոստոս ամսից ծախսել ձմռան համար կուտակված պաշարները։ Այսօր հսկայական ճիգեր են գործադրվում ավտոմեքենաներով ու ինքնաթիռներով վառելանյութ եւ սննդամթերք փոխադրելու ուղղությամբ։ Ամեն ինչ արվում է Վրաստանի հետ նորմալ տնտեսական հարաբերություններ պահպանելու համար, բայց միշտ չէ, որ հաջողվում է։
Ես չեմ հավակնում առկա դժվարությունները բացատրել լոկ օբյեկտիվ հանգամանքներով։ Բայց չեմ կարող հանդուրժել նաեւ, երբ փորձ է արվում ամեն ինչ գլխիվայր ներկայացնել, նսեմացնել շատ-շատերի անձնուրաց ու շուրջօրյա աշխատանքը՝ ընդունելով հանդերձ հացամատակարարման եւ էներգառեսուրսների հայթայթման ու օգտագործման բնագավառում տեղ գտած աղաղակող խախտումներն ու հանցավոր թերացումները։
Հանրապետության Նախագահի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովը շուտով կամփոփի այս ոլորտներին վերաբերող