Այս էջը սրբագրված է

միջպետական պայմանագրերի հիման վրա որոշ աշխատանքներ իրականացվեցին որակյալ աշխատուժը այլ երկրներում գործադրելու ուղղությամբ։ Դա պետք է շարունակվի ու ծավալվի։

Նախատեսվում է նաեւ 1993թ. սահմանել որոշ ապրանքատեսակների քարտավորված վաճառք, պահպանել մի շարք ապրանքների հաստատագրված գները եւ առանձին ծառայությունների՝ պետության կողմից կարգավորվող սակագները։

Կարեւորագույն խնդիրներից է բանկային համակարգի նկատմամբ նակչության վստահության վերականգնումը։ Դրա համար նախ եւ առաջ անհրաժեշտ է բարձրացնել խնայբանկում բնակչության ավանդների դիմաց տրվող տոկոսադրույքները, ապահովել կանխիկ դրամի ստացումը ավանդատուի առաջին իսկ պահանջով։ Այդ նպատակով անհրաժեշտ է հստակեցնել խնայբանկի կարգավիճակը, լուծել ԽՍՀՄ խնայբանկի լուծարման պատճառով բնակչության նախկին ավանդների գծով գոյացած պարտքի հարցը՝ այն ձեւակերպելով որպես պետական ներքին պարտք, եւ նրա վերասպասարկման ու մարման համար մշակել համապատասխան մեխանիզմներ։

Թե՛ Հռչակագրում, թե՛ ,Անկախ պետականության հիմնադրույթների մասին ե սահմանադրական օրենքով հաստատագրված եւ ուղենշված է սեփականության բազմաձեւության հիմքի վրա շուկայական տնտեսական հարաբերությունների անցման անհրաժեշտությունը։ Այս արմատական շրջադարձը սահմանադրական իրավունքից այսօր վերածվում է իրականության։ Սակայն այդ իրականությունն իր սաղմնային վիճակում է՝ մեծագույն բարդություններով ու համակարգ դառնալու դժվարություններով, աղավաղվելով ու հաճախ նաեւ խեղաթյուրվելով թե՛ աջից, թե՛ ձախից։

Մեր խնդիրն է ոչ միայն նոր տնտեսական հարաբերությունների կարգավորմանն ուղղված օրենսդրական միջավայրի ստեղծումը, այլեւ այդ պրոցեսի խելամիտ կառավարումն այն հաշվով, որպեսզի ժամանակին կանխվեն տարաբնույթ շեղումները, եւ այդ նոր հարաբերությունները ծավալվեն ներդաշնակ, համակարգված եւ հասարակայնորեն անհրաժեշտ ու ցանկալի հատույցով։ Դրա համար նախ եւ առաջ անհրաժեշտ է առաջիկա մի քանի ամիսների ընթացքում ընդունել Գերագույն խորհրդի նախորդ նստաշրջաններից կուտակված եւ ընթացիկ