անխուսափելի բարձրացումը, ինչպես նաեւ շրջափակումների շարունակման հավանականությունը՝ կառավարությանը պետք է թույլ տալ այսօրվանից եւեթ սկսել Հայկական ատոմակայանի վերաբացման աշ- խատանքները։
3. Գործադիր իշխանությունների համակարգի գործունեության միասնականությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է շուտափույթ կերպով ընդունել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը, որի բացակայությունը խիստ բացասաբար է անդրադառնում տնտեսության կառավարելիության վրա՝ միաժամանակ հարուցելով բազմաթիվ անհարկի հակասություններ հանրապետական եւ տեղական իշխանության մարմինների միջեւ։
4. Տնտեսական բարեփոխումների ծրագիրն իրականացնելու համար հարկ է էապես խթանել խորհրդարանի օրենսդրական գործունեությունը, որն առայժմ հեռու է գոհացուցիչ համարվելուց։ Դրան թերեւս կարող են նպաստել Գերագույն խորհրդի վերափոխման քննարկվող ծրագրերը։ Կարծում եմ, միանգամայն հիմնավոր է, օրինակ, մինչեւ համապատասխան օրենքների ընդունումը, տնտեսական գործընթացները Գերագույն խորհրդի նախագահության համաձայնության հիման վրա, Հանրապետության Նախագահի հրամանագրերով կարգավորելու առաջարկությունը։
5. Լուրջ վերափոխումների կարիք ունի նաեւ կառավարության կառուցվածքը։ Հասունացել է որոշ նախարարությունների ու գերատեսչությունների լուծարման եւ մի քանիսի միավորման անհրաժեշտությունը։Ժամանակն է նաեւ քննարկելու կառավարությանն օրենսդրական նախաձեռնության իրավունքով օժտելու հարցը։
6. Պետականության կայունության ապահովման եւ ներքաղաքական լարվածության թուլացման տեսակետից անհետաձգելի է դարձել նոր Սահմանադրության ընդունումը, որով վերջ կդրվի միմյանցից լրացուցիչ լիազորություններ կորզելու իշխանության տարբեր մարմինների ավելորդ եւ վտանգավոր պայքարին։ Ինչպես ձեզ հայտնի է, Սահմանադրական հանձնաժողովը պատրաստել է հանրապետության Սահմանադրության մի նախագիծ, որն այսօր գտնվում է քննարկման ընթացքի մեջ։ Հանձնաժողովի վերջ նական հավանությանն արժանանալուց հետո այն կհանձնվի ձեր դատաստանին, միաժամանակ դրվելով